Ազգերի լիգա. Գերմանիան comeback արեց Իտալիայի դեմ արտագնա խաղում 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի հավաքականը Միլանի «Սան Սիրո» ստադիոնում մրցեց Իտալիայի թիմի դեմ։
«Բունդեսմանշաֆթը» կարողացավ համառ պայքարում կամային հաղթանակ տանել` 2:1 հաշվով։
«Սկուադրա աձուրիից» 9-րդ րոպեին հաշիվը բացեց Սանդրո Տոնալին, որին հյուրերը պատասխանեցին Թիմ Կլայնդինսթի ու Լեոն Գորեցկայի դիպուկ հարվածներով։
Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Դորտմունդում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից