Ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է Կարապետ Մանվելյանին հարվածելու համար 🎥
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել և ընթանում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Մանվելյանը հաղթել է բոլոր մրցակիցներին և դուրս եկել եզրափակից. նա գոտեմարտելու է ոսկե մեդալի համար, իսկ նրա մրցակիցը լինելու է ռումինացի Դենիս Միհային։
1/4 եզրափակիչում Մանվելյանը տուշեով մաքուր հաղթանակ տոնեց ադրբեջանցի Ռահիմ Հասանովին։
Վերջինս, չկարողանալով հաշտվել պարտության մտքի հետ, գոտեմարտի վերջում հրաժարվեց սեղմել մեր մարզիկի ձեռքը։
Դեռ ավելին` Հասանովը հարվածեց Մանվելյանին, ինչից հետո պատասխան հարված ստացավ նրանից, սակայն, բարեբախտաբար, կրքերն արագ հանդարտվեցին։
Նշենք, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է Ռահիմ Հասանովին` զրկելով նրան հետագա պայքարին մասնակցելու հնարավորությունից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Կարապետ Մանվելյան