Ագուերոն ցանկանում է հեռանալ Բարսելոնայից
«Բարսելոնայի» նորեկ Սերխիո Ագուերոն ցանկանում է հեռանալ ակումբից այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Լեո Մեսսին լքել է «կապտնռագույնների» շարքերը։ Այդ մասին հայտնել են Beteve-ի «La Porteria» հաղորդաշարի ընթացքում։
Աղբյուրի փոխանցմամբ` 33-ամյա ֆուտբոլիստն իր իրավաբանների հետ ուսումնասիրում է «Բարսելոնայի» հետ կնքված պայմանագիրը, որպեսզի հենց այս ամառ էլ հեռանա կատալոնական ակումբից։
Արգենտինացի հարձակվողն անչափ զայրացած է «Բարսելոնայի» ղեկավարության վրա, քանի որ նրան խոստացել էին, որ նա խաղալու է Լեո Մեսսիի հետ։
Հաղորդվում է, որ, ըստ Ագուերոյի, «իր ապագան մշուշոտ է «Բարսելոնայում»»։
Հիշեցնենք, որ Սերխիո Ագուերոն վերջերս է «Մանչեսթեր Սիթիից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Բարսելոնա»` ակումբի հետ կնքելով 2 տարվա պայմանագիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, Սերխիո-Ագուերո, տրանսֆերներ