Ագուերոն շուտով կհայտարարի կարիերան ավարտելու մասին
«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն շուտով կհայտարարի կարիերան ավարտելու մասին` կապված սրտի խնդիրների հետ։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի ֆուտբոլիստն այդ մասին բժիշկների միջոցով արդեն «Բարսելոնային» տեղյակ է պահել իր որոշման մասին։
Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Ագուերոն հրաժեշտի մամուլի ասուլիս մտա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում կայացած «Բարսելոնա» 1:1 «Ալավես» հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում Սերխիո Ագուերոն իրեն վատ է զգացել, ինչից հետո փոխարինվել է։
Հետագայում կատալոնական ակումբը պաշտոնական հայտարարություն տարածեց, որ արգենտինացի հարձակվողը փոխարինվել է հաճախասրտության` տախիկարդիայի պատճառով։
Ըստ նախնական տեղեկությունների` Ագուերոն շարքից դուրս է մնացել նվազագույնը 3 ամսով։
Ավելի հաղ հայտնի դարձավ, որ Ագուերոյի` սրտի խդնիրն ավելի լուրջ է, քան կանախտեսվել էր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Սերխիո-Ագուերո, Ֆաբրիցո Ռոմանո