ԱԱԳ. Սենեգալը մեկ խաղում խփեց նույնքան գոլ, որքան նախորդ չորս խաղերում` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥
Աֆրիկայի Ազգերի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում Սենեգալի հավաքականը մրցեց Հասարակածային Գվինեայի ընտրանու դեմ։
Հանդիպման մեծ մասում Ալիու Սիսեի սաները շատ ավելի լավ տեսք ունեին ու հաղթեցին 3:1 հաշվով։
Սենեգալցիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆամարա Դիեդուն, Իսմայիլա Սարն ու Շեյխու Կույատեն, իսկ գվինեացիների միակ գոլը խփեց Յանիկ Բույլան։
Նշենք, որ Սենեգալի հավաքականը Հասարակածային Գվինեայի դեմ խաղում խփեց նույնքան գոլ, որքան Աֆրիկայի Ազգերի գավաթի ընթացիկ խաղարկության շրջանակում անցկացրած նախորդ 4 խաղերում։
Այսպիսով, Սենեգալը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի Բուրկինա Ֆասոյի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալիու Սիսե, Աֆրիկայի ազգերի գավաթ, Իսմայիլա Սար, Հասարակածային Գվինեայի հավաքական, Սենեգալի հավաքական