ԱԱԱ. Չելսին Լուկակուի գոլի շնորհիվ հաղթեց Ալ Հիլալին` դուրս գալով եզրափակիչ🎥
Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի շրջանակում Չեմպիոնների լիգայի գործող հաղթող «Չելսին» մրցեց Սաուդյան Արաբաիան ներկայացնող «Ալ հիլալի» դեմ։
Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը 1 գոլ, որը 32-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Ռոմելու Լուկակուն` հաղթանակ պարգևելով «ազնվականներին»։
Այսպիսով, Թոմաս Տուխելի թիմը 1:0 հաշվով հաղթեց «Ալ Հիլալին» և փետրվարի 12-ին մրցաշարի եզրափակիչի շրջանակում կմրցի Լիբերտադորեսի գործող հաղթող «Պալմեյրասի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Աշխարհի ակումբային առաջնություն, Թոմաս ՏՈւխել, Լիբերտադորեսի գավաթ, Չելսի, Պալմեյրաս, Ռոմելու-Լուկակու