ԱԱԱ. A խմբի երկրորդ խաղում նույնպես 0:0 գրանցվեց 🎥
Աշխարհի ակումբային առաջնության A խմբի առաջին տուրում Իսթ Ռութերֆորդի «Միդոուլենդս» ստադիոնում մրցեցին բրազիլական «Պալմեյրասն» ու պորտուգալական «Պորտուն»։
Բրազիլականան ակումբն ուներ խաղային առավելություն, սակայն չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։
Հանդիպման հերոսներից էր «Պորտուի» դարպասապահ Կլաուդիու Ռամուշը, որը 5 սեյվ կատարեց։
Հիշեցնենք, որ A խմբի մյուս խաղում նույնպես 0:0 հաշիվն էր գրանցվել. մրցաշարի բացման խաղում «Ալ Ահլին» (Եգիպտոս) և «Ինտեր Մայամին» (ԱՄՆ) չէին պարզել հաղթողին։
Երկրորդ տուրում այս խմբում կկայանան հետևյալ հանդիպումները.
«Պալմեյրաս» – «Ալ Ահլի»` 19.06, 20:00
«Ինտեր Մայամի» – «Պորտու»` 19.06, 23:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից