ԱԱ-ների պատմության մեջ առաջին անգամ հանդիպումը կսպասարկի կին մրցավար
ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը կմրցի Կոստա Ռիկայի դեմ։
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունն արդեն հաստատել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար – Ստեֆանի Ֆրապար (Ֆրանսիա)
Եզրային մրցավարներ – Նեուզա Բեկ (Բրազիլիա), Քերեն Դիաս Մեդինա (Մեքսիկա)
Չորրորդ մրցավար – Սայիդ Մարտինես (Հոնդուրաս)
VAR համակարգի պատասխանատուներ – Ժերոմ Բրիսար (Ֆրանսիա), Դրյու Ֆիշեր (Կանադա)
VAR. «խաղից դուրս» իրավիճակի պատասխանատուներ – Քեթրին Նեյսբիթ (ԱՄՆ), Մասիմիլիանո Իրատի (Իտալիա)
Նշենք, որ աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ որևէ հանդիպում սպասարկելու է կին մրցավար։
Հավելենք, որ 38-ամյա մրցավարն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում սպասարկել է 13 հանդիպում` ցույց տալով 53 դեղին, 2 կարմիր քարտ։ Ֆրապարն այդ խաղերում նշանակել է նաև 6 11-մետրանոց։
Վերջում ավելացնենք, որ Գերմանիա – Կոստա Ռիմա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Գերմանիայի հավաքական, Կոստա Ռիկայի հավաքական, Ստեֆանի Ֆրապար