ԱԱ-2026-ի ֆավորիտները` ըստ Opta-ի 📸
Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է իր վարկածով աշխարհի 2026թ. առաջնության ֆավորիտներին։
Կազմակերպության սուպերհամակրգչի վարկածով` Մունդիալի գլխավոր ֆավորիտն Իսպանիայի ազգային հավաքականն է, որն աշխարհի չեմպիոն կդառնա 17 տոկոս հավանականությամբ։
Իսպանիային հաջորդում են Ֆրանսիան (14,1%) և Անգլիան (11,8%)։ Լավագույն տասնյակում են նաև աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան (8,7), Գերմանիան (7,1), Պորտուգալիան (6,6), Բրազիլիան (5,6), Նիդերլանդները (5,2), Նորվեգիան (2,3) և Կոլումբիան (2)։
Աշխարհի առաջնությունը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի երեք երկրում` ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում 2026թ. հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Մրցաշարին առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական, որի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա այսօր` դեկտեմբերի 5-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml