ԱԱ-2026-ի որակավորում. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը 📸
Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հրապարակել է ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
«Բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Ֆին Դամեն («Աուգսբուրգ»), Ալեքսանդր Նյուբել («Շտուտգարտ»)։
Պաշտպաններ – Ռոբերտ Անդրիխ («Բայեր»), Վալդեմար Անտոն, Նիկո Շլոտերբեկ (երկուսն էլ` «Բորուսիա Դորտմունդ»), Ռիդլե Բակու, Դավիդ Ռաում (երկուսն էլ` «Լայպցիգ»), Նաթանիել Բրաուն, Ռոբին Կոխ (երկուսն էլ` «Այնտրախտ»), Ջոնաթան Տահ («Բավարիա»)։
Կիսապաշտպաններ – Կարիմ Ադեյեմի, Ֆելիքս Նմեչա (երկուսն էլ` «Բորուսիա Դորտմունդ»), Նադին Ամիրի («Մայնց»), Սերժ Գնաբրի, Լեոն Գորեցկա, Յոզուա Կիմիխ, Ալեքսանդր Պավլովիչ (բոլորը` «Բավարիա»), Ջեյմի Լևելինգ, Անգելո Շթիլեր (երկուսն էլ` «Շտուտգարտ»), Ֆլորիան Վիրց («Լիվերպուլ», Անգլիա)։
Հարձակվողներ – Մաքսիմիլիան Բայեր («Բորուսիա Դորտմունդ»), Յոնաթան Բուրկարդտ («Այնտրախտ»), Նիկ Վոլթեմադե («Նյուքասլ», Անգլիա)։
Գերմանացիները եվրոպական ընտրական մրցաշարի A խմբի երրորդ տուրում հոկտեմբերի 10-ին Զինսհայմում կմրցեն Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ, իսկ հոկտեմբերի 13-ին Բելֆաստում կհանդիպեն Հյուսիսային Իռլանդիային։
«Բունդեսթիմը» 3 միավոր ունի և միայն երրորդ տեղում է խմբում։ Խմբի առաջատար Սլովակիան ունի 6, Հյուսիսային Իռլանդիան` 3 միավոր, Լյուքսեմբուրգը պարտվել է առաջին երկու խաղերում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Գերմանիայի հավաքական, Մունդիալ-2026, Յուլիան ՆագելսմանUnser Kader für die kommenden WM-Qualifikationsspiele gegen Luxemburg und in Nordirland 🇩🇪#dfbteam pic.twitter.com/xmzkgIduWI
— DFB-Team (@DFB_Team) October 2, 2025