ԱԱ-2026. Էկվադորը հաղթանակ կորզեց Գերմանիայից` դուրս գալով փլեյ-օֆֆ 🎥
ԱԱ-2026-ի E խմբի երրորդ տուրում Էկվադորի ազգային հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Գերմանիայի թիմի նկատմամբ։
«Բունդեսմանշաֆթը» արդեն երկրորդ րոպեին Լերոյ Սանեի գոլի շնորհիվ բացեց հաշիվը, սակայն «Եռագույնները« շատ արագ` 9-րդ րոպեին պատասխանեցին Նիլսոն Անգուլոյի դիպուկ հարվածով։
77-րդ րոպեին Սեբաստիան Բեկասեսեի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց Գուստավո Պլատան։
Այս խմբի մյուս խաղում Կոտ դ’Իվուարի հավաքականը Նիկոլյա Պեպեի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց Կյուրասաոյին։
E խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Գերմանիա – 6 միավոր
- Կոտ դ’Իվուար – 6
- Էկվադոր – 4
- Կյուրասաո – 1
Գերմանիան, Կոտ դ’Իվուարը և Էկվադորը այս խմբից դուրս եկան 1/16 եզրափակիչ։ Կյուրասաոն, որը նորամուտն էր նշում Մունդիալում և մրցաշարի պատմության մեջ ամենաքիչ բնակչություն ունեցող երկիրն է, ավարտեց մրցելույթը։
Էկվադորցիները պայքարը կշարունակեն երրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 հավաքականների շարքում լինելու շնորհիվ։
Էկվադորն աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս եկավ 20 տարի անց ու պատմության մեջ միայն երկրորդ անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml