Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչները
Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող Calcio e Finanza կայքը ներկայացրել է իտալական Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցանկը։
Ա սերիայի ակումբները գլխավորող մարզիչների շրջանակում ամենաշատը վաստակում են Ժոզե Մոուրինիոն («Ռոմա») և Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս»), որոնց աշխատավարձը կազմում է 7 մլն եվրո։
Նրանց հաջորդում է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին, ով վաստակում է 4 մլն եվրո։
Նշենք, որ կայքին չի հաջողբել պարզել միայն երկու մարզչի աշխատավարձերի չափը։ Խոսքը Իգոր Տուդորի («Վերոնա») և Ստեֆանո Կոլանտուոնոյի («Սալերնիտանա») մասին է, որոնց պայմանագրերում պարզապես չի բարձրաձայնվում աշխատավարձի չափի մասին։
Ա սերիայի մարզիչների աշխատավարձերի ցանկն ունի հետևյալ տեսքը.
1-2. Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս») – 7 մլն եվրո
1-2. Ժոզե Մոուրինիո («Ռոմա») – 7 մլն եվրո
3. Սիմոնե Ինձզագի («Ինտեր») – 4 մլն եվրո
4-5. Մաուրիցիո Սարի («Լացիո») – 3 մլն եվրո
4-5. Լուչիանո Սպալետի («Նապոլի») – 3 մլն եվրո
6. Ջանպիերո Գասպերինի («Ատալանտա») – 2.2 մլն եվրո
7-9. Ստեֆանո Պիոլի («Միլան») – 2 մլն եվրո
7-9. Սինիշա Միխայիլովիչ («Բոլոնիա») – 2 մլն եվրո
7-9. Իվան Յուրիչ («Տորինո») – 2 մլն եվրո
10. Վինչենցո Իտալյանո («Ֆիորենտինա») – 1.2 մլն եվրո
11. Վալտեր Մացարի («Կալյարի») – 1 մլն եվրո
12. Դավիդե Բալարդինի («Ջենոա») – 900 հազ. եվրո
13. Ալեսիո Դիոնիզի («Սասուոլո») – 850 հազ. եվրո
14. Ռոբերտո Դ’Ավերսա («Սամպդորիա») – 750 հազ. եվրո
15. Տիագո Մոտա («Սպեցիա») – 700 հազ. եվրո
16. Լուկա Գոտի («Ուդինեզե») – 600 հազ. եվրո
17-18. Պաոլո Ձանետի («Սպեցիա») – 500 հազ. եվրո
17-18. Աուրելիո Անդրեացոլի («Էմպոլի») – 500 հազ. եվրո
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեսիո Դիոնիզի, Աուրելիո Անդրեացոլի, Դավիդե Բալարդինի, Ժոզե Մոուրինիո, Իգոր Տուդոր, Իվան Յուրիչ, Լուկա Գոտի, Լուչիանո-Սպալետի, Մաուրիցիո Սարի, Մասիմիլիանո-Ալեգրի, Պաոլո Ձանետի, Ջամպիերո Գասպերինի, Ռոբերտո Դ'Ավերսա, Սիմոնե Ինձզագի, Սինիշա Միխայիլովիչ, Ստեֆանո Կոլանտուոնո, Ստեֆանո Պիոլի, Վալտեր Մացարի, Վինչենցո Իտալյանո, Տիագո Մոտա