Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Ղարիբյանը 5 վայրկյան առաջ բաց թողեց հաղթանակը և պարտվեց բրոնզե եզրափակիչում 🎥
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հուբահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Սեպտեմբերի 22-ին պայքարն սկսեց Գևորգ Ղարիբյանը (60 կգ), ով, հաղթելով մեկնարկային գոտեմարտերում դուրս էր եկել կիսաեզրափակիչ, սակայն 1:5 հաշվով պարտվեց ճապոնացի Ֆումիտա Կենիչիրոյին։
Ղարիբյանը հնարավորություն ստացավ գոտեմարտել բրոնզե մեդալի համար և սեպտեմբերի 23-ին մրցեց ճապոնացի Լինգուո Չաոյի դեմ` պարտվելով 3:5 հաշվով։
Նշենք, որ Ղարիբյանը հաղթանակը ձեռքից բաց թողեց գոտեմարտի ավարտից ընդամենը 5 վայրկյան առաջ։
Հավելենք,որ Ղարիբյանը 2024 թ. ամառային օլիմպիական ուղեգիր համար կանցկացնի առանձին գոտեմարտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գևորգ Ղարիբյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ