Արսեն Հարությունյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Ապրիլի 18-ին պայքարի մեջ մտան 61 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արսեն Հարությունյանը։
23-ամյա ըմբիշը, հաղթելով մեկնարկային երկու գոտեմարտերում, դուրա եկավ մրցաշարի եզրափակիչ։
Եզրափակիչում Հարությունյանը մրցեց Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովի դեմ` հաղթելով 5:2 հաշվով։
Այսպիսով, Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Հարությունյան, Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ