Երկրպագուները կկարաողանան ներկա գնտվել VBet Պրեմիեր լիգայի հանդիպումներին
Ինչպես տեղեկացոնւմ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատշոնական կայքը, երկրպագուները կկարողանան ներկա գտնվել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումներին՝ սկսած 16-րդ մրցափուլից: Միաժամանակ մարզադաշտերում հարկավոր կլինի պահպանել կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի համապատասխան դրույթները:
ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը նաև տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումների անցկացման վայրերի վերաբերյալ կայացվել են հետևյալ որոշումները․
«Արարատ»-«Ուրարտու» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափոխվել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:
«Նոա»-«Վան» հանդիպումը Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա մարզադաշտից տեղափոխվել է «Փյունիկ» մարզադաշտ:
«Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտից տեղափոխվել է «Ուրարտու-3» մարզադաշտ:
«Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափոխվել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, 16-րդ մրցափուլից սկսած, խաղերը կանցկացվեն բնական խոտածածկով մարզադաշտերում:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Ալաշկերտ, Արարատ, Արարատ-Արմենիա, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ՀՖՖ, Նոա, Շիրակ, Ուրարտու, Վան, Փյունիկ