Transfmermakrt-ը թարմացրել է ԱՊԼ-ի ֆուտբոլիստների արժեքները
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօպտիմալ շուկայան արժեքները,անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո թարմացրել է առաջնության շրջանակում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Ամենաշատ արժեքային աճ գրանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը, ում արժեքն ավելացել է 22 մլն եվրոյով և այժմ կազմում է 70 մլն եվրո։

Բրունոյի թիմակիցները նույնպես անմասն չեն մնացել աճ գրանցելուց։ Մարկուս Ռեշֆորդն (թարմացված արժեքը՝ 80 մլն եվրո) ու 18-ամյա հարձակվող Մեյսոն Գրինվուդի (45 մլն եվրո) արժեքն ավելացել է 16-աման միլիոն եվրոյով։

«Արսենալի» 18-ամյա երիտասարդ տաղանդ Բուկայո Սական, ով հիանալի հանդես եկավ կորոնադադարից հետո, 15 մլն-անոց աճ է գրանցել և այժմ գնահատվում է 35 մլն եվրո։

Եվս մեկ տաղանդավոր ֆուտբոլիստ, ով քայլ առ քայլ դառնում է իր թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 20-ամյա Ֆիլ Ֆոդենի տրանսֆերային արժեքն ավելացել է 13 մլն եվրոյով։ Անգլիացի կիսապաշտպանն այժմ 45 մլն եվրո արժի։

«Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կամաց-կամաց սլանում է դեպի Պրեմիեր լիգայի ամենարժեքավոր ֆուտբոլիստ։ 21-ամյա պաշտպանի արժեքն ավելացել է 11 մլն եվրոյով՝ դառնալով 110 մլն եվրո։

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման քառյակը կորոնադադարից հետո, իրոք, անկասելի էր շատ հանդիպումներում, այդ պատճառով այսքան շատ ներկայացուցիչներ կան հենց «կարմիր սատանաներից»։ Անտոնի Մարսիալը, ով վստահաբար կարելի է ասել, որ կարիերայի լավագույն մրցաշրջանն է անցկացնում, իր արժեքին ավելացրեց ևս 10 մլն եվրո՝ հասցնելով այն 58 մլն եվրո։
10 մլնի աճ է գրանցել նաև «Վուլվերհեմպտոնի» հենակետային կիսապաշտպան Ռուբեն Նևեշը (50 մլն եվրո):

«Սիթիի» երիտասարդ պաշտպան Էրիկ Գարսիան էլ էր շատ մոտ 10 մլն անոց աճ գրանցելուն, սակայն նրա արժեքն ավելացել է 9․7 մլն եվրոյով և այժմ իսպանացի պաշտպանը գնահատվում է 16 մլն եվրո։

9․5 մլնով իրենց տրանսֆերային արժեքն ավելացրել են անգլիական գրեթե բոլոր թոփ ակումբների ուշադրության կենտրոնում հայտնված ֆուտբոլիստներ՝ «Աստոն Վիլայի» վինգեր Ջեք Գրիլիշն (45 մլն երվո) ու «Վուլվզի» հիմնական ասիստենտ Ադամա Տրաորեն։

Վերջում հավելենք նաև, որ ամենաշատը նվազել է «Արսենալի» հենակետային կիսապաշտպան Մատեո Գենդուիզիի տրանսֆերային արժեքը։ Ֆրանսիացի երիտասարդ կիսապաշտպանը կորցրել է 8․5 մլն եվրո և այժմ գնահատվում է 32 մլն եվրո։
