Transfermarkt-ը թարմացրել է Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները
Transfermarkt պորտալը, որը ներկայացնում է խաղացողների օպտիմալ շուկայանան գները, թարմացրել է իսպանական Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Ամենաշատ առաջընթաց գրանցել են «Սևիլիայում» հանդես եկող Դիեգո Կառլոսն ու Լուկաս Օկամպոսը, որոնք գրանցել են 15 մլն աճ։ Ներկայումս երկու խաղացողների տրանսֆերային արժեքն էլ կազմում է 40 մլն եվրո։
10-ական մլն աճ են գրանցել «Ռեալի» կիսապաշտպաններ Կազեմիրոն (80 մլն եվրո) և Ֆեդե Վալվերդեն (60 մլն), «Վալենսիայի» եզրային կիսապաշտպան Ֆերան Տորեսը (50 մլն), «Ատլետիկո Մադրիդի» եզրային պաշտպան Ռենան Լոդին (35 մլն ), «Ռեալ Սոսիեդադի» խաղացողներ Միկել Մերինոն (30 մլն) և Ռոբին լե Նորմանը (15 մլն), ինչպես նաև «Ատլետիկ Բիլբաոյի» դարպասապահ Ունայի Սիմոնը (20 մլն):
Ամենաշատ գնային անկումը գրանցվել է «Ռեալի» վինգեր Էդեն Ազարի մոտ, ում տրանսֆերային արժեքը նվազել է 20 մլն եվրոյով՝ կազմելով 100 մլն եվրո։ «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոաո Ֆելիշի «նահանջը» կազմել է 10 մլն եվրո (90 մլն), իսկ «Վալենսիայի» պաշտպան Մուխթար Դիակաբիի արժեքը նվազել է 8 մլն եվրոյով (22 մլն):
# Transfermarkt, Դիեգո Կառլոս, Էդեն-Ազար, Ժոաո Ֆելիշ, Լա-լիգա, Լուկաս Օկամպոս, Կազեմիրո, Ռեալ Մադրիդ, Ռենան Լոդի, Սևիլիա, Ֆեդերիկո Վալվերդե