Transfermarkt-ը ներկայացրել է VBET ՀՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին
Հեղինակավոր Transfermarkt կայքի Instagram-ի ռուսական էջն անդրադարձել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգային` ներկայացնելով առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին։
VBET ՀՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիայի» վինգեր Մայիլսոն Լիման է, ով գնահատվում է 450 հազար եվրո։
Կաբովերդեցի ֆուտբոլիստին հաջորդում է նրա թիմակից կոլումբացի կենտրոնական պաշտպան Խունիոր Ջուլիոն, ում տրանսֆերային արժեքը 400 հազար եվրո է։
3-7-րդ հորիզոնականները կիսում են Ջոնել Դեսիրեն («Ուրարտու»), նրա թիմակից Ուգոչուկվու Իվուն , Պետրոս Ավետիսյանը («Նոա») և «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ Սերգեյ Վակուլենկոն ու Յուսուֆ Օդուբանջոն, որոնց տրանսֆերային արժեքը 350 հազար եվրո է։
8-10-րդ հորիզոնականները կիսում են Ալիկ Առաքելյանը («Արարատ»), Էրիկ Վարդանյանը («Փյունիկ») և Խոսե Կարաբալյոն («Փյունիկ»)։ Այս բոլոր ֆուտբոլիստները գնահատվում են 300 հազար եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Ալիկ Առաքելյան, Արարատ, Արարատ-Արմենիա, Էրիկ Վարդանյան, Խոսե Կարաբալյո, Խունիոր Ջուլիո, Մայիլսոն Լիմա, Յուսուֆ Օդուբանջո, Նոա, Ուգոչուկվու Իվու, Ուրարտու, Պետրոս Ավետիսյան, Ջոնել-Դեսիրե, Սերգեյ Վակուլենկո, Փյունիկ