Transfermarkt-ը թարմացրել է Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային  արժեքները

Transfermarkt-ը թարմացրել է Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները

11/03/2020 - 23:38

Transfermarkt պորտալը, որը ներկայացնում է ֆուտբոլիստների օպտիմալ շուկայանան գները, թարմացրել է գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Ինչպես և սպասվում էր, գնային ամենամեծ աճ գրանցել է «Բորուսիա Դորտմունդի» նորեկ Էրլինգ Հալանդը, ում արժեքն ավելացել է 20 մլն եվրոյով և ներկայսումս կազմում է 80 մլն եվրո։ Դորտմունդյան ակումբի պաշտպան Աշրաֆ Հակիմիի տրանսֆերային արժեքն ավելացել է 15 մլն եվրոյով՝ կամզելով 60 մլն եվրո։

«Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն գրանցել է 13 մլն եվրոյանոց աճ, ում արժեքը գնահատվում է արդեն 35 մլն եվրո։

10 մլն-անոց աճ են գրանցել նաև «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Ջեյդոն Սանչոն (130 մլն եվրո) և Ռաֆայել Գերեյրոն (35 մլն եվրո), «Բավարիայի» ֆուտբոլիստներ Սերժ Գնաբրին (90 մլն եվրո) և Ալֆոնսո Դևիսը (50 մլն եվրո) և մի շարք այլ խաղացողներ։

Ամենաշատ գնային անկում գրանցել են «Բավարիայի» վինգեր Կինգլսի Կոմանը (50 մլն եվրո) և «Բորուսիա Դորտմունդի» կենտրոնական պաշտպան Մանուել Ականջին (25 մլն եվրո), որոնց արժեքները նվազել է 10-ական մլն եվրոյով։

«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոյի արժեքը նվազել է 8 մլնով՝ կազմելով 32 մլն եվրո։

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023