Transfermarkt-ը կազմել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիներից կազմված խորհրդանշական հավաքականը։
Հավաքականում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները․
Դարպասապահ – Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ», 90 մլն եվրո)
Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ», 110 մլն եվրո), Մաթիաս դե Լիխտ («Յուվենտուս», 70 մլն եվրո), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», 80 մլն եվրո), Ալֆոնսո Դևիս («Բավարիա», 80 մլն եվրո)
Կիսապաշտպաններ – Յոզուա Կիմիխ («Բավարիա», 85 մլն եվրո), Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի», 128 մլն եվրո), Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի», 120 մլն եվրո), Սադիո Մանե («Լիվերպուլ», 120 մլն եվրո)
Հարձակվողներ – Կիլիան Մբապե (ՊՍԺ, 180 մլն եվրո), Նեյմար (ՊՍԺ, 128 մլն եվրո)
Հավելենք, որ այս կազմի ընդհանուր արժեքը 1 մլրդ 191 մն եվրո է։
# Transfermarkt, Ալֆոնսո Դևիս, Ատլետիկո Մինեյրո, Բավարիա, Լիվերպուլ, Կևին դե Բրոյնե, Կիլիան-Մբապե, Մաթիաս դե Լիխտ, Մանչեսթեր-Սիթի, Յան Օբլակ, Յոզուա-Կիմիխ, Յուվենտուս, Նեյմար, ՊՍԺ, Ռահիմ-Սթերլինգ, Սադիո-Մանե, Վիրջիլ-վան-Դեյկ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ