Թրիլլեր Լոնդոնում. Տոտենհեմը տպավորիչ comeback արեց Լիդսի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում մրցեց «Լիդսի» դեմ։
Կարելի է ասել` հյուրերը հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 10-րդ րոպեին Քրիսենսիո Սամերվիլն առաջ մղեց յորքշիրյան ակումբին։
Ջեսի Մարչի թիմի ուրախությունը կարճ տևեց, քանի որ 25-րդ րոպեին «Տոտենհեմը» հավասարեցրեց հաշիվն. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Հարի Քեյնը։
Նախքան ընդմիջում «Լիդսը» կրկին առաջ անցավ հաշվի մեջ. 43-րդ րոպեին Ռոդրիգո Մորենոն օգտվեց տանտերերի պաշտպանությունում առկա բացթողումից` լուսատախտակին վառելով 2:1 հաշիվը` հօգուտ հյուրերի։
Երկորդ կեսի մեկնարկում «խցանները» կրկին հավասարեցրին հաշիվը. 51-րդ րոպեին Անտոնիո Կոնտեի թիմը բազմաքայլ գրոհ զարգացրեց, որը եզրափակեց Բեն Դևիսը։
Նույնիսկ այսքանը կողմերին չհանդարտեցրեց, քանի որ 76-րդ րոպեին հյուրերն այս խաղում երրորդ անգամ հայտնվեցին հաղթողի դերում, իսկ կրկին գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։
Թվում էր` Կոնտեի թիմը բաց թոցած երրորդ գոլից ուշքի չի գա, սակայն տանտերերը 81-րդ րոպեին ոչ միայն հավասարեցրեց, այլև 83-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ. դուբլի հեղինակ դարձավ Ռոդրիգո Բենտանկուրը։
«Լիդսը», շոկի ենթարկվելով բաց թողած երկու գոլից, խաղավերջում այլևս չկարողացավ խուսափել պարտությունից։
Այսպիսով, «Տոտենհեմը» տպավորիչ comeback իրականացրեց` հաղթելով 4:3 հաշվով։
Այս հաղթանակից հետո «խցանները» վաստակեցին 29 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։
«Լիդսը», 15 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Բեն Դևիս, Լիդս, Հարի Քեյն, Ռոդրիգո Բենտանկուր, Ռոդրիգո Մորենո, Տոտենհեմ, Քրիսենսիո Սամերվիլ