Times. Մխիթարյանի՝ Բաքու այցելելու վիզայի համար Արսենալը աջակցություն կստանա ՈւԵՖԱ-ից
Շարունակում է քննարկման առարկա լինել այն հանգամանքը, որ «Արսենալի»՝ Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալու դեպքում Մխիթարյանը կկարողանա՞ խաղալ Բաքվում, թե ոչ:
Times-ը հայտնում է, որ ՈւԵՖԱ-ն կաջակցի «Արսենալին», որպեսզի հայ ֆուտբոլիստը վիզա ստանա և Ադրբեջան մեկնելու հնարավորություն ունենա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մխիթարյանը չի մեկնել Բաքու մասնակցելու «Ղարաբաղի» հետ հանդիպմանը:
Աղբյուրն ընդգծում է նաև այն հանգամանքը, որ ԵՎՐՈ-2022-ի 4 խաղ կայանալու է Ադրբեջանում, ուստի ՈւԵՖԱ-ի համար բարդ չէ ասոցիացիային նամակ ուղարկել վիզա տրամադրելու հարցում:
# Արսենալ, Հենրիխ-Մխիթարյան