The Sun. «Բավարիան հաջորդ ամռանը տրանսֆերային բում է իրականացնելու»

The Sun. «Բավարիան հաջորդ ամռանը տրանսֆերային բում է իրականացնելու»

11/02/2020 - 23:53

Մյունխենի «Բավարիան» հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է անգլիական Պրեմիեր լիգայի շուկայից լուրջ համալրումներ ունենալ։

Մյունխենյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում այնքան էլ վստահ տեսք չունի, իսկ Չեմպիոնների լիգայում վաղուց հաղթողի ֆավորիտների թվին չի դասվում, այդ պատճառով էլ ակումբի ղեկավարությունը մտադիր է լուրջ ձեռքբերումներ կատարել։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, մյունխենյան ակումբը պատրաստ է 88․5 մլն եվրո ներդնել «Լիվերպուլի» 28-ամյա հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին ձեռք բերելու համար։ «Լիվերպուլը» կապվել է «Լայպցիգի» կենտրոնական հարձակվող Տիմո Վերների հետ, իսկ գերմանացի հարձակվողը դեմ չէ աշխատել Յուրգեն Կլոպի հետ։ Վերների «Լիվերպուլ» տեղափոխությամբ՝ Ֆիրմինոն դժվար թե մշտական տեղ ունենա մեկնարկային կազմում, այդ պատճառով էլ «Բավարիան» փորձում է օգտվել այդ առիթից։

Բացի Ֆիրմինոյից՝ «Բավարիան» նախկինի նման ակտիվորեն հետևում է «Մանչեսթեր Սիթիի» եզրային Լերոյ Սանեի շուրջ զարգացումներին։ Կողմերը դեռևս նախորդ ամռանը բանակցել են խաղացողի տեղափոխության հարցով, սակայն Սանեն «Լիվերպուլի» դեմ սուպերգավաթային խաղում ստացավ ծանր վնասվածք, իսկ տրանսֆերը չկայացավ։ 24-ամյա վինգերը նոր-նոր է ապաքինվել վնասվածքից։ Գերմանացի խաղացողի տրանսֆերը «քաղաքաբնակների» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը, և «Սիթին» ամռանը պետք է հստակ որոշում կայացնի խաղացողի ապագայի վերաբերյալ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023