«The Best FIFA Football Awards»․ Կլոպն ու Ֆլիկը հավասար միավորներ են հավաքել
Հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել դեկտեմբերի 17-ին կայացած «The Best FIFA Football Awards» մրցանակաբաշխությունից։
Ինչպես գիտեք, «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում շատերի համար անսպասելիորեն հաղթող դարձավ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով առաջ անցավ Հանսի Ֆլիկից («Բավարիա») և Մարսելո Բիելսայից («Լիդս»)։
ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է քվեարկության արդյունքները, ինչից հետո պարզ է դարձել, որ Յուրգեն Կլոպն ու Հանս-Դիտեր Ֆլիկը ստացել են հավասար՝ 24-ական միավոր։ Մարսելո Բիելսան սատացել է 11 ձայն։
Յուրգեն Կլոպը հաղթող է ստացել այն բանի շնորհիվ, որ ավելի շատ միավորներ հավաքել է հավաքականների գլխավոր մարզիչներից։
Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության՝ այս մրցանակի հավակնորդների օգտին քվեարկում են 4 խմբի ներկայացուցիչներ․ հավաքականների մարզիչները, հավաքականների ավագները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները և երկրպագուները։ Քվեարկության արդյունքներն ամփոփելիս հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է, ըստ վերոնշյալ հերթականությամբ, ավելի շատ ստացած միավորների դեպքում։ Յուրգեն Կլոպը 7-ական միավոր ստացել է հավաքականների մարզիչներից և ավագներից, իսկ 5-ական միավոր՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներից և երկրպագուներից, Ֆլիկը, ընդհակառակը, 5-ական միավոր ստացել է հավաքականների մարզիչներից ու ավագներից, 7-ական միավոր՝ ԶԼՄ-ների ներակայացուցիչներից և երկրպագուներից։
# The Best FIFA Football Awards, Բավարիա, Լիդս, Լիվերպուլ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Յուրգեն-Կլոպ