Հայաստանը եվրագավաթային տարին ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 15,062 միավորով ավարտեց 33-րդ տեղում։ Դրա շնորհիվ Հայաստանի գավաթակիրը եվրագավթային պայքարը 2027/28 մրցաշրջանից կսկսի ոչ թե Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ, այլ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից։ Եթե Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը նույն ակումբը լինեն, ապա Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հանդես կգա առաջնության փոխչեմպիոնը։ 33-րդ տեղի պայքարում Հայաստանի հիմնական […]
Ավելին
Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել` 1:0 հաշվով «Ալ Իթիֆակին»։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմի հաղթական գոլը խփել է պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդան։ ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Ալ Իթիֆակի» կազմում հանդիպմանը մասնակցել է իտալացի անվանի հարձակվող, թիմի նորեկ Մարիո Բալոտելին։ «Փյունիկը» հունվարի 27-ին ևս մեկ ընկերական հանդիպում է անցկացրել` ոչ-ոքի […]
Ավելին
«Փյունիկը» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ երրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել` ոչ-ոքի (1:1) գրանցելով Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ «Փյունիկի» գոլը խփել է թիմի նորեկ Մոմո Յանսանեն` հավասարեցնելով հաշիվը։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմն առաջին ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթել էր ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Յունայթեդ Սպորտին»։ Հայկական ակումբը երկրորդ խաղում պարտվել էր Եկատերինբուրգի «Ուրալին» […]
Ավելին
Գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն տեղափոխվել է «Փյունիկ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիպրոսը ներկայացնող «Օմոնիա Արադիպուն» էր, որտեղ հանդես էր գալիս 2025թ. օգոստոսից, 14 խաղում խփել է 3 գոլ։ Յանսանեն նախկինում խաղացել է նաև բելառուսական «Իսլոչում», մալիական «Բլեք Սթարզում», մոլդովական «Շերիֆում», ռուսական «Պարի […]
Ավելին
«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 36-ամյա ֆուտբոլիստը «նռնագույնների» կամզում հանդես է եկել նաև 2022-24 թվականներին, 98 խաղում խփել է 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ Դաշյանի նախորդ ակումբը «Նոան» էր, որտեղ հանդես էր գալիս 2024թ. հուլիսից` 31 խաղում գրանցելով […]
Ավելին
Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Փյունիկն» Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում 2:0 հաշվով հաղթեց «Արարատին»։ «Նռնագույններից» 90+4-րդ րոպեին դաշտի կենտրոնից ֆանտաստիկ գոլ խփեց Մարիուս Նուբիսին։ Կամերունցի հարձակվողն աչքի էր ընկել նաև 67-րդ րոպեին` գրանցելով դուբլ։ «Փյունիկը» 29 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Արարատը» 3 միավոր ունի ու վերջինն է` 10-րդը։ Ակումբները 2025թ. վերջին հանդիպումն են անցկացրել։ […]
Ավելին
«Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը շուտով կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 29-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են մի շարք արտասահմանյան ակումբներ։ Այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում Ֆրանսիայի Լիգա 1-ի, Լիգա 2-ի և Հունգարիան ներկայանցող ակումբների հետ։ Ավագյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 16 խաղից 6-ում դարպասն անառիկ է պահել։ […]
Ավելին
Տեղի է ունեցել Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Դիմակայության առաջին հանդիպումները կկայանան 2026թ. մարտի 3-5-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Football Federation of Armenia (@armenian_ff)
Ավելին
«Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը սոցցանցերում գրառում է արել` հայտնելով ակումբից հեռանալու մասին. «Հարգելի’ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ավարտում եմ գործունեությունս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում։ Շնորհակալությունս եմ հայտնել բոլորին՝ միասնական աշխատանքի, վստահության և նվիրման համար։ Այս տարիներին միասին հաղթահարել ենք դժվարություններ, բարձրացել ենք, կառուցել, կերտել հաջողություններ, հասել չեմպիոնությունների՝ գլխավոր, կանանց և ակադեմիայի տարբեր տարիքային թիմերում, զարգացրել […]
Ավելին
ՀՖՖ գրասենյակում կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Ձևավորվեցին հետևյալ զույգերը. Հայաստանի գործող գավաթակիր «Նոան» ու նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026