«Մարսելի» հարձակվող Ռոբինիո Վազը տեղափոխվել է «Ռոմա», հաստատում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «ջալոռոսին» ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք է բերել 22 միլիոն եվրոյով։ Նա նոր ակումբում կխաղա «78» համարով։ 18-ամյա հարձակվողը «Մարսելում» հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 22 խաղում խփել է 4 գոլ, կատարել […]
Ավելին
«Տոտենհեմը» ձեռք է բերել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոնոր Գալահերին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «խթանները» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել են 40 միլիոն եվրոյով։ Անգլիացի կիսապաշտպանը մադրիդյան գրանդում հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 77 խաղում խփել է 7 գոլ, կատարել 7 ասիստ։ Գալահերն […]
Ավելին
Կենտրոնական պաշտպան Արասի Բուշայիբը համալրել է «Արարատ-Արմենիայի» կազմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հայկական ակումբը մինչև 2026թ. հուլիսի 1-ը «Ռաջա Կասաբլանկայից» (Մարոկկո) վարձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին։ Բուշայիբը «Ռաջա Կասաբլանկայում» հանդես էր գալիս 2021թ. օգոստոսից` 53 խաղում խփելով 3 գոլ։ Պաշտպանը 2025թ. օգոստոսից հրավիրվում է Մարոկկոյի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 5 հանդիպման։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
«Միլանի» վինգեր Մաքսիմիլիան Իբրահիմովիչը տեղափոխվել է «Այաքս», հաստատում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։ Ամստերդամը ներկայացնող ակումբը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել է 19-ամյա ֆուտբոլիստին։ Վարձակալության ավարտին «Այաքսը» կարող է 3,5 միլիոն եվրոյով գնել Իբրահիմովիչի տրանսֆերային իրավունքը։ Երիտասարդ ֆուտբոլիստը շվեդ լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչի որդին է։ Նա 2022թ. օգոստոսից հանդես էր գալիս «Միլանի» համակարգում։ Մաքսիմիլիան Իբրահիմովիչը […]
Ավելին
«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 36-ամյա ֆուտբոլիստը «նռնագույնների» կամզում հանդես է եկել նաև 2022-24 թվականներին, 98 խաղում խփել է 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ Դաշյանի նախորդ ակումբը «Նոան» էր, որտեղ հանդես էր գալիս 2024թ. հուլիսից` 31 խաղում գրանցելով […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է «Նոայից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 36-ամյա ֆուտբոլիստը «Նոայում» էր 2024թ. հունվարից, 61 խաղից 23-ում դարպասն անառիկ է պահել, խփել 1 գոլ, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ Վետերան դարպասապահը հայկական ակումբներից 2018-24թթ. հանդես է եկել նաև «Ալաշկերտում»։ Նա Fastex Պրեմիեր լիգայում մասնակցել է 199 հանդիպման, անցկացրել 76 […]
Ավելին
Պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնը հեռացել է «Նոայից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Իսլանդացի 33-ամյա պաշտպանը «Նոայում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 44 խաղում խփել է 2 գոլ, կատարել 7 ասիստ, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը շարունակում է մնալ եվրոպական մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում, հաստատում է լրագրող Ռուդի Գալետին։ Բոսնիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Թել Ավիվի «Մաքաբին»։ Իսրայելի չեմպիոնը պաշտոնական առաջարկ է կատարել հայկական ակումբին ու 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է վճարել 1,5 միլիոն եվրո։ Գործարքը կարող է դառնալ հայկական ֆուտբոլի պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկ […]
Ավելին
Սաուդյան «Ալ Ահլիի» պաշտպան Ժոաու Կանսելուն տեղափոխվել է «Բարսելոնա», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը վարձակալական պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչո 2026թ. հուլիսի 1-ը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը նոր ակումբում կխաղա «2» համարի մարզաշապիկով։ 31-ամյա պաշտպանը «Ալ Հիլալում» էր 2024թ. օգոստոսից, 45 խաղում խփել է 3 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Կանսելուն «Բարսելոնայում» հանդես է […]
Ավելին
Անվանի հարձակվող Մարիո Բալոտելին տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Իթիֆակ», հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Իտալացի ֆուտբոլիստը 2025թ. հուլիսից ազատ գործակալ էր։ Նրա նախորդ ակումբն իտալական «Ջենոան» էր։ 35-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաև «Ինտերում», «Միլանում», «Մանչեսթեր Սիթիում», «Լիվերպուլում», «Նիցայում», «Մարսելում» և բազմաթիվ այլ ակումբներում։ Բալոտելին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026