«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը թիմի նորեկ Լյուկ Դե Յոնգին համեմատել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ, ով կատալոնական ակումբի կազմում հանդես է եկել 2013-17 թթ.։ «Հարձակման կենտրոնում Լյուկը Նեյմարից վտանգավոր է։ «Բարսան» չուներ այնպիսի հարձակվող, ինչպիսին Դե Յոնգն է։ Կարծում եմ` նման հարձակվող պետք է յուրաքանչյուր ակումբ ունենա։ Ես դեռ նախորդ տարի էի ասում, որ […]
Ավելին
ՊՍԺ-ն մտադիր է լուրջ միջոցներ ներդնել, որպեսզի Կիլիան Մբապեն նոր պայմանագիր ստորագրի ակումբի հետ։ Փարիզեցիները 22-ամյա հարձակվողին առաջարկել են տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ, սակայն մերժում են ստացել։ Դրանից հետո «Պարի Սեն-Ժերմենը» ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ համաձայնության հասնելու համար նոր փորձեր չի ձեռնարկել։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, հոկտեմբերին ՊՍԺ-ն պատրաստվում է Մբապեին առաջարկել 2 տարվա պայմանագիր […]
Ավելին
«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու ուղղությամբ հերթական փորձերն է ձեռնարկել։ Ինչպես տեղեկացնում է Le 10 Sport-ը, կատալոնական ակումբը խաղացողի տրանսֆերի դիմաց «Փարիզին» առաջարկել է 80 մլն եվրո, սակայն մերժում է ստացել։ Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թ. օգոստոսին «Բարսելոնայից» է ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Պարի Սեն-Ժերմեն», որի կազմում մինչ այս […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» սեպտեմբերի 8-ին ներկայացրեց թիմի նորեկ Էդուարդո Կամավինգային։ 18-ամյա կիսապաշտպանն «արքայական» ակումբում հանդես է գալու «25» համարի մարզաշապիկով։ Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը տրանսֆերային պատուհանի փակման օրը 31 մլն եվրոյի դիմաց «Ռենի» տեղափոխվեց «Ռեալ»։ Նա մադրիդյան ակուկբի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Աղբյուրի փոխանցմամբ` 24-ամյա կիսապաշտպանի` մանկունյական ակումբ տեղափոխությունը մեծապես կախված է Պոլ Պոգբայի ճակատագրից։ Հավելենք, որ Յուրի Տիլեմանսի ու «աղվեսների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։ […]
Ավելին
Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին` օգոստոսի 27-ին, հայտնի դարձավ, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»` 12 տարի անց կրկին դառնալով «կարմիր սատանա»։ Պորտուգալացի ֆուտբոլիստի հետ կապված տրանսֆերային ողջ սագային հետևում էր համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ով Youtube-ի իր պաշտոնական ալիքում օրեր առաջ տեսանյութ է հրապարակել և հետաքրքիր մանրամասներ հայտնել Ռոնալդուի` […]
Ավելին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, իր պաշտոնական կայքում ամփոփել է 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանը` ներկայացնելով թվեր ու փաստեր։ 2021 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում կատարվել է 7481 միջազգային տրանսֆեր (2020 թ.` 7771)։ Ակումբներն այդ տրանսֆերներն իրականացնելու համար ծախսել են ընդհանուր 3.72 միլիարդ դոլլար գումար։ 2020 թ. համեմատ` ծախսերը նվազել են 7.5 %-ով (4.02 միլիարդ)։ 2019-ին ընդհանրապես […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը մտադիր է բաց թողնել մի շարք ֆուտբոլիստների, որոնց պայմանագրերն ավարտվելու են 2022 թ. հունիսի 30-ին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, այդ ժամանակ ազատ գործակալ կդառնան Իսկոն, Մարսելոն և Գարեթ Բեյլը։ Վերոնշյալ ֆուտբոլիստները, ամենայն հավանականությամբ, մարզական ու ֆինանսական պատճառներով, կհեռանան «արքայական» ակումբից։ Այդ ժամանակ լրանում է նաև Լուկա Մոդրիչի պայմանագիրը, սակայն, աղբյուրի փոխանցմամբ, «սերուցքայինները» […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան այդ պաշտոնում ընտրվելուց հետո փորձել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին համոզել, որ նա վերադառնա կատալոնական ակումբ։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, Լապորտան նախագահական ընտրություններից հետո Փարիզ է ուղարկել իր վստահված անձանց, որպեսզի քննարկեն Նեյմարի հավանական վերադարձի տարբերակները։ Արդյունքում, տվյալ մարդիկ հանդիպել են Նեյմարի հետ, որի ընթացքում բրազիլացի ֆուտբոլիստը խոստովանել է, որ կրկին […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է կատալոնական ակուկբի և «Մանչեսթեր Սիթիի» մարզումային տարբերությունների մասին. ««Մանչեսթեր Սիթիում» մենք մարզումներին ժամանում էինք 1.5 ժամ, իսկ «Բարսելոնայում»` կես ժամ առաջ։ Ես ասացի. «Օքեյ, ես մարզմանը կգնամ թեկուզ մեկ ժամ առաջ, որպեսզի մի փոքր զբաղվեմ մարզասրահում»։ Սակայն, գրողը տանի, ես մեկ ժամ առաջ գնացի մարզման, ամեն ինչ փակ էր»,- […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025