Եվրոպա լիգայի եզրափակիչում «Սևիլիան» 11-մետրանոցներով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ` դառնալով մրցաշարի 7-ակի հաղթող։ «Սևիլիան» այդ հաղթանակի շնորհիվ շարունակեց իսպանական ակումբների` եվրագավաթային եզրափակիչներում անպարտելիության անհավանական շարքը, որն սկսվել է դեռևս 2002 թվականից։ Այդ ժամանակվանից ի վեր իսպանական ակումբները 22 անգամ դուրս են եկել եվրագավաթային որևէ մրցաշարի եզրափակիչ և բոլոր դեպքերում տիրացել են գավաթին։ Այդ ընթացքում «Ռեալ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանա «արքայական» ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, ֆրանսիացի հարձակվողը Սաուդյան Արաբիայից աստղաբաշխական առաջարկ է ստացել, ըստ որի, նա 2 տարում կվաստակի 200 մլն եվրո աշխատավարձ։ Առաջարկը ներառում է նաև հավելյալ եկամուտներ տարբեր գովազդային պայմանագրերից, երեխաների համար դպրոցի հիմնում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Հունաստանի և […]
Ավելին
«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա մյունխենյան ակումբից։ Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որը տեղյակ է, որ Կիմիխը մտադիր է հեռանալ մյունխենյան ակումբից և պատրաստ է նրան հրավիրել իր շարքերը։ Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա ֆուտբոլիստին «Մանչեսթեր Սիթիի» կազմում ցանկանում է տեսնել անձամբ ակումբի գլխավոր […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել նոր հարձակվողի։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչեկոտին հիացած է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի խաղով, սակայն իտալացի մասնագետը նախապատվությունը տալիս է Հարի Քեյնին («Տոտենհեմ»)։ Այդուհանդերձ, աղբյուրի փոխանցմամբ, վերոնշյալ ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերն իրականացնելը քիչ հավանական է, քանի որ «սերուցքայինները» մտադիր են […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ռայո Վալեկանոյին»։ Ինչպես հայտնում է Marca-ն, այդ հանդիպման 10-րդ րոպեից «արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման խաղացել է վնասվածքով։ Չնայած վնասվածին` ֆրանսիացի ֆուտբոլիստը մասնակցել է ողջ հանդիպմանն ու 31-րդ րոպեին բացել հաշիվը։ Հաղորդվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստն աջ ոտքի ոտնաթաթի վրա պատռվածք է […]
Ավելին
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը: Ինչպես հայտնում է Cadena SER-ը, 29-ամյա հարձակվողը մտադիր է լքել «խցանների» շարքերն ու տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Քեյնի գործակալներից մեկը նրա ծառայություններն առաջարկել է «Ռեալին»: Վերջինս դիմել է «արքայական» ակումբին՝ հասկանալու համար արդյոք «սերուցքայինները» պատրաստ են գնել Քեյնին, թե՝ ոչ: […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «արքայական» ակումբը հաղթեց 2:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի գոլերը խփեցին Կարիմ Բենզեման ոը Ռոդրիգոն. վերջինս աչքի ընկավ 89-րդ րոպեին` հաղթանակ պարգևելով «սերուցքայինների»։ «Ռայոյի» միակ գոլը խփեց Ռաուլ դե Թոմասը։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Լա լիգայի 35-րդ տուրում «Վալենսիայի» դեմ կայացած հանդիպման (0:1) ժամանակ ակումբի հարձակվող Վինիսիուսի շուրջ ստեղծված ռասիստական սկանդալի մասին. «Ցանկանում եմ հայտարարել, որ «Ռեալն» այլևս չի հանդուրժելու մեր ֆուտբոլիստների դեմ ռասիստական միջադեպերը։ Պետք է փոխել մրցավարական կառուցվածքը, որպեսզի նման դեպքերից տուժող կողմը պատասխանատվության չենթարկվի, ինչպես այս դեպքում է եղել»,- […]
Ավելին
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Ռեալ Մադրիդն» ավարտին է հասցրել «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տեղափոխության գործարքը։ Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբն անգլիացի ֆուտբոլիստի դիմաց «իշամեղուներին» վճարելու է 100 մլն եվրո, որին ավելանալու են նաև բազմաթիվ հավելավճարներ։ «Սերուցքայիններն» ու Բելինգհեմը կնքելու են 6 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Սպասվում […]
Ավելին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին, հնարավոր է, շուտով հեռանա փարիզյան ակումբից։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, իտալացի ֆուտբոլիստին զայրացնում է «Պարի Սեն-Ժերմենի» երկրպագուների` իր հանդեպ վերաբերմունքը։ Վերջերս ՊՍԺ-ի երկրպագուները տարբեր ակցկաներ են իրականացրել ակումբի հարձակվողներ Լեո Մեսսիի և Նեյմարի տների առջև, որոնց ընթացքում պահանջել են ակումբից հեռացնել նաև Վերատիին։ Աղբյուրի փոխանցմամբ` այդ ամենը խիստ հիասթափեցրել է […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023