Ավարտվեց Իսպանական Լա լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 38-րդ տուրում, «Սելտան» Վիգոյի «Բալայդոս» մարզադաշտում մրցեց առաջնության չեմպիոն «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում տանտերերն ունեին խաղային առավելություն և կարողացան հաղթել 2:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ «Սելտայի» 21-ամյա կիսապաշտպան Գաբրի Վեյգան` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։ «Բլաուգրանայի» միակ գոլը խփեց Անսու Ֆաթին։ Այս հաղթանակից հետո «Սելտան» վաստակեց […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» վինգեր Մարկո Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի ՊՍԺ-ի շարքերը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբն ու իսպանացի հարձակվողը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ Ասենսիոյի տարեկան աշխատավարձը լինելու է 10 մլն եվրո։ Նշվում է, որ […]
Ավելին
«Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում հեռանալու է ակումբից։ Սլովակ պաշտպանն, ամենայն հավանակայությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում, որի հետ, ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների, մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 9 մլն եվրո։ Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, 28-ամյա պաշտպանին փոխարինելու […]
Ավելին
ՊՍԺ-ում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հերթական մարզչական փոփոխությունն է սպասվում: Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ն, փարիզյան ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Քրիստոֆ Գալտեին կհեռացնի գլխավոր մարզչի պաշտոնից: Աղբյուրի փոխանցմամբ` հունիսի 3-ին Լիգա-1-ի 38-րդ տուրում «Կլերմոնի» դեմ կայանալիք հանդիպումը վերջինն է լինելու 56-ամյա մասնագետի համար: Հաղորդվում է, որ «Պարի Սեն-Ժերմենի» սեփականատեր, Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թանին […]
Ավելին
ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է փարիզյան ակումբից. «Վաղը յուրահատուկ օր է լինելու ինձ համար, քանի որ ավարտելու եմ կյանքիս հերթական փուլը։ Հաջողություն, ՊՍԺ։ Չգիտեմ` աշխարհում քանի տեղ կա, որտեղ քեզ, իրոք, կզգաս տանը, սակայն, ի շնրոհիվ ՊՍԺ-ի, նրա երկրպագուների և քաղաքի, Փարիզն, անկասկած, ինձ համար այդ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցշարջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանացի ֆուտբոլիստի ու «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որի երկարաձգման հարցում կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել։ Աղբյուրի փոխանցմամբ` 27-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել ՊՍԺ-ն, որն […]
Ավելին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հաստատել է, որ թիմի հարձակվող Լեո Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից. «Ինձ բախտ վիճակվեց մարզել պատմության լավագույն ֆուտբոլիստին: «Կլերմոնի» դեմ հանդիպումը վերջինը կլինի Մեսսիի համար «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Համարձակվում եմ հուսալ, որ նրան երկրպագուները կդիմավորեն լավագույնս»,- 56-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Հավելենք, որ […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Արգենտինացի ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որն, ամենայն հավանականությամբ, չի երկարաձգվելու։ Ինչպես տեղեկացնում է GFFN-ը, «Բարսելոնան» և ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հետ համատեղ աշխատում է 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու շուրջ։ Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսիի համար դեռևս գործում է […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լուչիանո Սպալետին հեռանալու է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այժմ «աձուրիները» նոր գլխավոր մարզիչ են փնտրում, որի հիմնական թեկնածուներից մեկը Լուիս Էնրիկեն է։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` նեապոլիտանական ակումբն այժմ բանակցություններ է վարում 53-ամյա մասնագետի հետ։ Նշվում է, որ «Նապոլին» Էնրիկեի նշանակման հարցում դեռևս չի շտապում, սակայն փորձում է անել ամեն […]
Ավելին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Կարլոս Սոլերը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադառնա իսպանական Լա լիգա։ Ինչպես տեղեկացնում է As-ը, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկո Մադրիդը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռոխիբլանկոն» Սոլերին ցանակցել է ձեռք բերել, երբ վերջինս դեռ հանդես էր գալիս «Վալենսիայի» կազմում, սակայն այդ ժամանակ գործարքը ձախողվեց։ Նշվում է, որ հաջորդ շաբաթ «հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո […]
Ավելին
1 18 19 20 21 22 119

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023