«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Սելտայի» դեմ խաղում գրանցած ոչ-ոքիի (2:2) մասին. «Նման խաղեր լինում են, սակայն սա այն չէ, ինչ մենք ցանկանում էինք։ Պետք չէ կոտրվել, անհրաժեշտ է առաջ շարժվել։ Սա միայն մեկ խաղ էր։ Նախորդ երկու խաղերում 6 հնարավորից վաստակել ենք միայն 1 միավոր։ Անկասկած` դժգոհ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 0:4 հաշվով պարտվել է «Տոտենհեմին»։ «Քաղաքաբնակները» բոլոր մրցաշարերում կրել են 5-րդ անընդմեջ պարտությունը և կրկնել «Չելսիի» 66 տարվա վաղեմության վատագույն ցուցանիշը։ Opta Joe-ն գրում է, որ Անգլիայի գործող չեմպիոններից նախորդ անգամ լոնդոնյան ակումբն է բոլոր մրցաշարերում կրել 5 անընդմեջ պարտություն։ Դա եղել է 1958 թ. մարտին։ […]
Ավելին
Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին. «Բոլորը կարծում էին, թե «Մանչեսթեր Սիթին» մեզ չորս գոլ է խփելու, սակայն մենք լավ հանդիպում անցկացրինք և արժանի էինք ոչ-ոքիի, նույնիսկ` հաղթանակի։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է` չնայած այժմ ճանապարհն ավելի երկար է, քան երկու տարի առաջ։ Մենք հավատում ենք և վստահ […]
Ավելին
Հեղինակավոր վիճակագրական Opta ընկերությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի ֆավորիտներին։ Ըստ կազմակերպության` մրցաշարը 19 տոկոս հավանականությամբ հաղթելու է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքաբնակներին» հաջորդում է ևս մեկ անգլիական ակումբ` «Լիվերպուլը», որի տիտղոսը նվաճելու հավանականությունն ընկերությունը գննահատում է 17 տոկոս։ 12 տոկոս հավանականությամբ եռյակը եզրափակում է Միլանի «Ինտերը»։ Տասնյակում են նաև «Բարսելոնան» (9 տոկոս), «Արսենալը» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում մրցեց Լոնդոնի «Արսենալի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «ներաձուրիները» համառ պայքարում հաղթեցին 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 45+3-րդ րոպեին խփեց Հական Չալհանօղլուն, որը դիպուկ իրացեց 11-մետրանոցը։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի կազմում նույնպես մասնակցեց հանդիպմանը և փոխարինման դուրս եկավ 61-րդ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» արտագնա խաղում մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը թրիլերային ավարտ ունեցավ. մադրիդյան ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ կորզեց։ Հաշիվը 14-րդ րոպեին բացեց Ուորեն Զայիր-Էմերին, իսկ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից աչքի ընկան Նահուել Մոլինան ու Խոակին Կոռեան։ Այսպսիով, «Ատլետիկոն» վաստակեց 6 միավոր և 23-րդ տեղում է, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում «Բարսելոնան» Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ «Բլաուգրանան» հերթական գոլային հրավառությունը կազմակերպեց` մրցակցին հաղթելով 5:2 հաշվով։ Կատալոնական ակումբից դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գոլ խփեցին Ռաֆինիան, Ինիգո Մարտինեսն ու Ֆերմին Լոպեսը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից երեք ասիստ կատարեց Ժյուլ Կունդեն։ Սերբական ակումբից աչքի ընկան Սիլասն ու […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում կմրցի Լոնդոնի «Արսենալին դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1:4 հաշվով անակնկալ պարտություն է կրել Լիսաբոնի «Սպորտինգից»։ Այդ խաղով ընդհատվել է «քաղաքաբնակների» անպարտելության ռեկորդային շարքը Չեմպիոնների լիգայում։ «Սիթին» 26 անընդմեջ հանդիպում չէր պարտվել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Այդ ցուցանիշը լավագույնն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։ Անգլիական գրանդը Չեմպիոնների լիգայում նախորդ անգամ պարտվել էր 2022 թ. մայիսի […]
Ավելին
Մադրիդի «Ռեալում» առաջիկայում մարզչական փոփոխություն չի սպասվում։ Relevo-ն գրում է, որ «արքայական» ակումբի ղեկավարությունը մտադիր չէ մրցաշրջանի ընթացքում պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին։ Այդուհանդերձ, իսպանական գրանդում չեն բացառում, որ եթե ակումբի արդյունքները չբարելավվեն մոտ ժամանակներս, իտալացի մասնագետը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։ «Ռեալի» ղեկավարներն այժմ ավելի շատ անհանգստացած են Ջուդ Բելինգեմի մարզավիճակից, քանի որ անգլիացի ֆուտբոլիստն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023