Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցում է «Ուդինեզեի» դեմ։ «Ներաձուրիների» կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 44-րդ րոպեին հիանալի գոլային փոխանցում կատարեց Մարկուս Թյուրամին. վերջինս հաշիվը դարձրեց 3:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց գործող չեմպիոն «Նապոլիի» դեմ։ «Ներաձուրիները» պարզապես փայլուն հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 3։0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Հական Չալհանօղլուն, Նիկոլո Բարելան ու Մարկուս Թյուրամը։ Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 35 միավոր և վերադարձավ Ա սերիայի մրցաշարային աղյուսակի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային տոտալ առավելություն, սակայն Սիմոնե Ինձզագիի թիմը միայն 81-րդ րոպեին կարողացավ բացել հաշիվն ու հաղթանակ կորզել։ Հանդիպման միակ գոլը խփեց Մարկուս Թյուրամը։ Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 25 միավոր` գլխավորելով Ա սերիայի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» Թուրինի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «ներաձուրիները» հիանալի հանդիպում անցկացրին` «ցլերին» ջախջախելով 3:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից գոլերը խփեցին Մարկուս Թյուրամը, Լաուտարո Մարտինեսն ու Հական Չալհանօղլուն։ Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 22 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն», 9 միավորով, 14-րդն է։
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց 62-րդ րոպեին Մարկուս Թյուրամի խփած միակ գոլը։ Այսպիսով, Սիմոնե Ինձզագիի թիմը հաղթեց 1:0 հաշվով։ Նշենք, որ «Ինտերի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։ Այս խմբում կայացել է ևս հանդիպում. […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ինտերը» 5:1 հաշվով ջախջախեց «Միլանին»։ Հանդիպման հերոս դարձավ «ներաձուրիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն` իր անվան դիմաց գրանցելով դուբլ և գոլային փոխանցում։ Հանդիպումից հետո 34-ամյա ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել «ռոսոներիների» դեմ կայացած խաղից` գրելով հետևյալը. «Լավ օր եմ մաղթում, «Ինտերիստներ»»։ Այդ գրառման մեկնաբանություններում «Ինտերի» մի շարք ֆուտբոլիստներ իրենց հիացմունքն են արտահայտել հայազգի ֆուտբոլիստի հանդեպ։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում կայացավ միլանյան հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ինտերն» ու «Միլանը»։ «Ներաձուրիները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին` «ռոսոներիները» ջախջախելով 5:1 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի կամզից հիանալի հանդիպում անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը` դառնալով դուբլի հեղինակ։ «Ինտերի» կազմից մեկական գոլ էլ խփեցին Մարկուս Թյուրամը,Հական Չալհանօղլուն ու Դավիդե Ֆրատեզին։ «Միլանի» միակ գնդակը խփեց Ռաֆայել Լեաուն։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 3-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին տոտալ առավելություն` «մանուշակներին» ջախջախելով 4:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկական գոլ էլ խփեցին Մարկուս Թյուրամն ու Հական Չալհանօղլուն։ Այս հաղթանակից հետո միալանյան ակումբը վաստակեց 9 միավոր և գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ […]
Ավելին
«Բորուսիա Մյոնխենգլադբախի» հարձակվող Մարկուս Թյուրամն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Ինտեր»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Ֆրանսիացի հարձակվողը «ներաձուրիների» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ 25-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 6-6,5 մլն եվրո։ Նշվում է, որ Թյուրամի հետ պայմանագիր […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով «ներաձուրիների» կազմում հանդես է գալիս վարձավճարով, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Չելսի»։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, միլանյան ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը դժգոհ են բելգացի ֆուտբոլիստի խաղից։ «Ներաձուրիները» կարծում են, որ 20 միլիոն եվրո ընդհանուր գումարը, որն ակումբը ծախսել է Լուկակուի վարձակալության դիմաց, չի համապատասխանում նրա խաղամակարդակին։ […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023