Ինչպես տեղեկացնում է «Վենեցիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Նանիի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1.5 տարով` մինչև 2023 թ. հունիսի 30-ը, իսկ 35-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար, քանի որ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։ Հավելենք, որ Նանիի վերջին ակումբը եղել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Օրլանդո Սիթին», […]
Ավելին
Պորտուգալացի հանարահայտ ֆուտբոլիստ Նաին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Վենեցիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Վենեցիան» մինչև 2022 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել 35-ամյա ֆուտբոլիստին, ով ընդունել է այն։ Հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքն էլ հայտնում է, որ հունվարի 14-ին պորտուգալացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Վենետիկը ներկայացնող ակումբի համար, ինչից հետո կստորագրի պայմանագիրը։ […]
Ավելին
«Միլանը» շարունակում է փոխարինող փնտրել կենտրոնական պաշտպան Սիմոն Կյայերի համար, ով ծնկի խաչաձև կապանների կտրածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում չի կարող այլևս օգնել «ռոսոներիներին»։ Ինչպես տեղեկացնում է հանարահայտ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, ներկա պահին այդ դիրքի ամրապնդման ամենահավանական տարբերակը «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Էրիկ Բային է։ Աղբյուրի փոխանցմամբ` միլանյան ակումբը ցանկանում է վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին, […]
Ավելին
«Լիվերպուլն» ու «Ռեալ Մադրիդը» փորձում են առաջ անցնել մի շարք այլ եվրոպական գրանդ ակումբներից և հետաքրքրված են բրազիլական «Պալմեյրասի» 15-ամյա հարձակվող Էնդրիկի ծառայություններով։ Այդ մասին հայտնում է Sport Bible-ն։ Թոփ ակումբների ուշադրությունը գրավում է հատկապես պատանի ֆուտբոլիստի վիճակագրությունը, ով «Պալմեյրասի» տարբեր տարիքային թիմերի կազմում անցկացրած 169 խաղում դարձել է 165 գոլի հեղինակ։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Անգլիայի գավաթի շրջանակում կայացավ 1/32 եզրափակիչի վերջին հանդիպումը. «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 8-րդ րոպեին. «կարմիր սատանաներին» առաջ մղեց Սքոթ Մաքթոմինայը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում երկու կողմերմ էլ բավական ակտիվ ֆուտբոլ էին ցուցադրում և մի քանի անգամ կարող էին փոխել «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի լուսատախտակին վառվող հաշիվը, սակայն այս […]
Ավելին
Անցնող օրերին կայանում էին Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչի հանդիպումները, որենց շրջանակում արդեն 31 ակումբներ նվաճել են 1/16 եզրափակիչի ուղեգիր։ Այսօր` հունվարի 10-ին, կկայանա 1/32 եզրափակիչի վերջին հանդիպումը, որի շրջանակում կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Աստոն Վիլլան»։ Ինչպես տեղեկացնում է Անգլիայի գավաթի Twitter-ի պաշտոնական էջը, հունվարի 9-ին կայացել է մրցաշարի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվել են […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նապոլիի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աքսել Տուանզեբեին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որի դիմաց մանկունյական ակումբը կստանա 600 հազար եվրո, որին կավելանա ևս 400 հազար եվրո, եթե «Նապոլին» նվաճի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Նշենք, որ վարձակալության ավարտից հետո նեապոլիտանական ակումբը չի […]
Ավելին
Անգլիայի հավաքականի և «Աստոն Վիլլայի» նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Ագնոնլահորը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը պետք է լքի ակումբը. «Հավանաբար դուք տեսել եք, թե ինչպես է փոխվել Բրունո Ֆերնանդեշի դերն ակումբում Ռոնալդուի տեղափոխությունից հետո։ Մինչ այդ Բրունոն էր գլխավորը թիմում, սակայն այժմ ամեն ինչ Ռոնալդուի շուրջ է պտտվում։ «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղում (0:1) […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 21-րդ տուրի վերջին հանդիպումը. «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմտոնի» դեմ։ Որքան էլ զարմանալի է` հանդիպման մեծ մասն անցավ հյուրերի խաղային առավելությամբ, ովքեր ավելի վտանգավոր էին գրոհում և ավելի շատ գոլային պահեր ստեղծեցին, ինչն էլ նպաստեց, որ Բրունո Լագեի սաները հաղթեն 1:0 հաշվով. «գայլերին» հաղթանակ պարգևեց 82-րդ րոպեին Ժոաո […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 2021 թ. վերջին հանդիպումը. 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Բարնլիի» դեմ։ «Կարմիր սատանաները» հանդիպման մեծ մասում ունեին տարածքային ու խաղային առավելություն և հաղթեցին 3:1 հաշվով։ Մանկունյական ակումբի կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` մեծապես նպաստելով «Յունայթեդի» հաղթանակին։ Ռալֆ Ռանգնիկի թիմի […]
Ավելին
1 28 29 30 31 32 96

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023