Այսօր` օգոստոսի 10-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, ինչի արդյուքնում պարզ դարձան նաև հայկական ակումբների մրցակիցները։ Ասյպիսով, «Ալաշկերտը» Երևանում կմրցի Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Ռենովայի» դեմ, «Շիրակը» Բուխարեստում կմրցի «Ստյաուայի» դեմ, իսկ «Նոան» Ղազախստանում հյուրընկալվելու է «Կայրաթին», որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո […]
Ավելին
Այսօր` հուլիսի 1-ին, գրեթե չորս ամիս անց վերսկսվել է Ղազախստանի Պրեմիեր լիգան։ Առաջնության 4-րդ տուրի շրջանակում «Կայրաթը» մրցում է «Ժետիսուի» դեմ։ Հանդիպման 11-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Հայաստանի ազգային հավաքականի պաշպտման Կամո Հովհաննիսյանը` գրավելով նախկին թիմի դարպասը։ Հանդիպման 53-րդ րոպեի դրությամբ «Կայրաթը» հաղթում է 1:0 հաշվով։
Ավելին
Բրազիլացի հարձակվող 36- ամյա Վագներ Լավը հայտարարել է, որ պայմանագիր է կնքել Ղազախստանը ներկայացնող «Կայրաթի» հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հիշեցնենք, որ «Կայրաթի» կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Վերջերս շատ էին խոսակցությունները, որ Վագներ Լավը վերադառնալու է Մոկսվայի ԲԿՄԱ, որտեղ ընդմիջումներով հանդես է եկել 2004-2013 թվականներին։
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել ղազախական «Կայրաթի» հետ։ Այս մասին տեղեկանում ենք ղազախական ակումբի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։  2019 թվականին Հովհաննիսյանը հանդես է եկել «Ժետիսուի» կազմում, որտեղ անցկացրել է 27 հանդիպում՝ աչքի ընկնելով 5 գոլով ու 3 գոլային փոխացնմամբ:
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենայի» մամլո քարտուղարությունը, ակումբի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը միացել է ղազախական «Ժետիսուին», որի կազմում Թուրքիայում մասնակցում է ուսումնամարզական հավաքի։ Մալաքյանը փորձաշրջան կանցնի ղազախական թիմում, սակայն նրա տեղափոխության հարցում դեռևս վերջնական որոշում չկա: Կամո Հովհաննիսյանը, ով վերջերս է հեռացել «Ժետիսուից», ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Կայրաթի» կազմում։ Հովհաննիսյանը նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է «Ժետիսուում», որի […]
Ավելին
1 3 4 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023