Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջատար «Բավարիան» արտագնա խաղում ուժերը չափեց վերջերս վերելք ապրող «Այնտրախտի» դեմ։ Հանդիպումը երկու կողմերն էլ բավական ակտիվ սկսեցին, վտանգավոր գրոհների և հարվածների պակաս չկար, սակայն առաջին խաղակեսում մարզական բախտը տանտերերի կողմն էր, որոնք կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել ահեղ մրցակցի դարպասը և ընդմիջման գնալ 2։0 հաշվի պայմաններում։ Նախ՝ […]
Ավելին
«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն ակումբի հերթական մարզումներից մեկի ժամանակ ծանր վնասվածք է ստացել։ Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ն, ֆրանսիացի կիսապաշտպանը բուժզննում է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ Տոլիսոյի ձախ ոտքի ազդրի քառագլուխ մկանի ջլերից մեկը պատռվել է։ Մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 26-ամյա կիսապաշտպանը փետրվարի 19-ին հաջողությամբ վիրահատվել է։ Սպասվում է, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Bild պարբերականը, «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան մտադիր է կարիերան շարունակել այլ ակումբում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 16-ին, ավստրիացի ֆուտբոլիստը կհայտարարի, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է մյունխենյան ակումբի շարքերը։ Հաղորդվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ», սակայն տեղին է նշել, որ պաշտպանին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև մի […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում գործող չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց հետնապահների թվում ընթացող «Արմինիայի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 9-րդ րոպեին Բիլեֆելդից ժամանած հյուրերը Միշել Վլապի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Բաց թողած գոլից հետո Հանսի Ֆլիկի սաներն ունեին առավելություն, սակայն 37-րդ րոպեին ևս մեկ գնդակ հանեցին սեփական […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» թվիթերյան էջը, թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից և մարզչական աշխատանքի կանցնի Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։ 2020 թվականի դեկտեմբերին դորտմունդյան ակումբը պաշտոնից հեռացրեց գլխավոր մարզիչ Լուսիեն Ֆավրին, այդ պահից սկսած՝ ակումբը մարզում է Էդին Թերզիչը։ Այս պահին «իշամեղուները» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում են։ Ինչ վերաբերում […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Հոֆֆենհայմին»։ Առաջին խաղակեսում բավական դինամիկ և հավասար խաղ էր ընթանում։ 24-րդ րոպեին տանտերերի անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն դիպուկ հարվածով կարողացավ առաջ մղել իր թիմին։ Ընդունած գնդակից հետո «Հոֆենհայմի» տղաները նետվեցին առաջ իրավիճակը շտկելու և 7 րոպե անց կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը․ գոլն իր անվան […]
Ավելին
Հայտնի է դարձել, թե հաջորդ մրցաշրջանում որ ակումբի կազմում իր մրցելույթները կշարունակի «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն ։ Ինչպես հաղորդում է L’Equipe պարբերականը, ֆրանսիացին եղած տարբերակներից նախընտրել է «Բավարիան»։ Հաղորդվում է, որ մյունխենյան ակումբն ու ֆուտբոլիստը հասել են համաձայնության, սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն։ «Բավարիան» 22-ամյա պաշտպանի համար «Լայպցիգին» կվճարի 40 մլն եվրո․ այդքան է […]
Ավելին
Փետրվարի 11-ին կայացավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Բավարիան» Քաթարի Ալ Ռայան քաղաքում 1:0 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայացնող «Տիգրեսին»։ Ճիշտ է՝ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվեց 2021 թվականին, սակայն այն համարվում էր 2020 թվականի համար նախատեսված մրցաշար, որը հաղթելու շնորհիվ մյունխենյան ակումբը նվաճել է 2020 թվականի համար նախատեսված բոլոր հնարավոր 6 տիտղոսները։ «Բավարիան» դարձել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ok Diario պարբերականը, «Ռեալը» հետաքրքրված է «Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոյի ծառայություններով։ Մադրիդյան ակումբում 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես Լուկաս Վասկեսի փոխարինողի, քանի որ վերջինիս հետ բանակցություններն առայժմ չեն տալիս ցանկալի արդյունք։ Իր հերթին, Օլմոն հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Իսպանիա։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «արքայական» ակումբը շեշտը […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հերթական անգամ թարմացրել է գերմանական Բունդեսլիգայի ակումբների կազմում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Վերջին թարմացման արդյունքում նվազել է «Հոֆֆենհայմի» հայազգի կիսապաշտպան Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը։ Ադամյանի արժեքը նվազել է 500 հազար եվրոյով՝ դառնալով 3․5 մլն եվրո։ Հավելենք, Սաքոյի ամենաբարձր տրանսֆերային արժեքը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին․ այդ […]
Ավելին
1 33 34 35 36 37 58

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026