Նոյեմբերի 1-2-ին կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի հանդիպումբերը, որոնց արդյունքում հայտնի դարձան մրցաշարի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։ Այսպիսով, առաջին հորիզոնականով փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեցին «Նապոլին», «Պորտուն», «Բավարիան», «Տոտենհեմը», «Չելսին», «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին», «Բենֆիկան», երկրորդ հորիզոնականով` «Լիվերպուլը», «Բրյուգեն», «Ինտերը», «Այնտրախտը», «Միլանը», «Լայպցիգը», «Բորուսիա Դորտմունդն» ու ՊՍԺ-ն։ Նշենք, որ մրցաշարի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Բավարիան» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Ինտերի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում մյունխենյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով 2:0 հաշվով։ Յուլիան Նագելսմանի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Բենջամեն Պավարն ու Էրիկ Մաքսիմ Չուպո Մոտինգը։ Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Վիկտորիա Պլզեն» 2:4 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կմրցի «Ինտերի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ֆուտբոլային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք մեկնարկային կազմ ունեցող ակումբներին։ Հետազոտությունը հիմնված է այն բանի վրա, թե որքան գումար են ակումբները ծախսել իրենց մեկնարկային կազմի ֆուտբոլիստներին գնելու համար։ Թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք մեկնարկային կազմ ունեցող ակումբների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. «Մանչեսթեր Սիթի» – 605 մլ եվրո ՊՍԺ – 510 մլն […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Մայնցի» դեմ։ Հանդիպման մեծ մասում տանտերերն ունեին տոտալ առավելություն` գոլառատ խաղում մրցակցին ջախջախելով 6:2 հաշվով։ Յուլիան Նագելսմանի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Սերժ Գնաբրին, Ջամալ Մուսիալան, Սադիո Մանեն, Լեոն Գորեցկան, Մաթիս Թելն ու Էրիկ Մաքսիմ Չուպո Շոտինգը։ «Մայնցի» գոլերը խփեցին Սիլվան Վիդմերն ու Մարկուս […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց «Բավարիային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Անկեղծ` ես հավատում եմ, որ այս մրցաշրջանում մենք տիտղոսներ կնվաճենք։ Չեմ ցանկանում ծաղրել կամ կատակել մեր երկրպագուների հետ, քանի որ նման զգացողություն ունեմ, բայց մենք էլ պետք է ընդունենք նման իրավիճակները, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց «Բավարիային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի կիսապաշտպան Պեդրին. «Անկասկած` սա ձախողում էր։ «Բարսելոնան» պետք է հաղթահարեր խմբային փուլը, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ արժանի չէինք փլեյ-օֆֆ-ում հանդես գալ։ Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, որը դեռ շատ աճելու […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բավարիան» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Յուլիան Նագելսմանը Չեմպիոնների լիգայի շրջանակում դարձել է առաջին մարզիչը, ով 4 անգամ հաղթել է «Բարսելոնային»։ Այդ ցուցանիշով 35-ամյա մասնգետը գերազանցել է Ժոզե Մոուրինիոյին, ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում «բլաուգրանային» հաղթել է 3 անգամ։ «Բավարիան» Նագելսմանի գլխավորությամբ «Բարսելոնային» հաղթել է նաև […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Բավարիայի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում «բլաուգրանան» ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին, իսկ հյուրերն ունեցան երկու իրական գոլային պահ, որոնք վերածեցին դարպասի գրավման` ստանալով երկու գնդակի առավելություն. աչքի ընկան Սադիո Մանե ու Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։ Երկրորդ կեսում Յուլիան Նագելսմանի թիմը խաղը հանգստացրեց, իսկ խաղավերջում Բեմջամեն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի «Բավարիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
1 40 41 42 43 44 114

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025