Հունգարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին հրապարակել է ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը. Դարպասապահներ – Դենեշ Դիբուս («Ֆերենցվարոշ»), Պետեր Սապանոշ («Պուշկաշ Ակադեմիա»), Բալաժ Տոտ («Բելքբեռն, Անգլիա)։ Պաշտպաններ – Բոտոնդ Բալոգ («Կոջաելիսպոր», Թուրքիա), Մարտոն Դարդայ («Հերտա», Գերմանիա), Միլոշ Կերկեզ («Լիվերպուլ», Անգլիա), Աթիլա Մոչի («Ռիեզսպոր», Թուրքիա), Լոյիկ Նեգո («Հավր», Ֆրանսիա), Վիլի Օրբան […]
Ավելին
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ այս տարեվերջին կավարտի կարիերան. «Ֆուտբոլին և բոլորին ի սրտե շնորհակալ եմ։ Դուք միշտ կլինեք այս գեղեցիկ պատմության մի մասը»,- գրել է 37-ամյա ֆուտբոլիստը։ Բուսկետսը 2005-2023թթ. եղել է «Բարսելոնայի» համակարգում և ակումբի հիմնական թիմում 722 խաղում խփել է 18 գոլ, կատարել […]
Ավելին
ՖԻՖԱ-ն մտադիր է 2030 թվականից աշխարհի առաջնության մասնակիցների քանակը հասցնել 64-ի, գրում է ESPN-ը։ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն նման առաջարկ ստացել է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Իտալացի ֆունկցիոները Նյու Յորքում այդ հարցն արդեն քննարկել է ԿՈՆՄԵԲՈԼ-ի ղեկավար Ալեխանդրո Դոմինգեսի հետ, իսկ վերջերս Մարոկկո կատարած այցի ժամանակ` նաև ասիական երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ։ Եթե որոշումը հավանության արժանանա […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն «Ոսկե գնդակիր» դափնեկիր դառնալուց հետո կրկնել է մի շարք լեգենդար ֆուտբոլիստների ցուցանիշը։ 27-ամյա ֆրանսիացին դարձել է պատմության մեջ միայն 10-րդ ֆուտբոլիստը, որը հաղթել Չեմպիանների լիգան, դարձել աշխարհի չեմպիոն ու արժանացել «Ոսկե գնդակին»։ Դեմբելեն 2018թ. Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգան ՊՍԺ-ի կազմում հաղթել է 2025 թվականին։ […]
Ավելին
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Կամերունի ազգային հավաքականի դարպասապահ Անդրե Օնանան Կաբո Վերդեի թիմից ԱԱ-2026-ի աֆրիկյան ընտրական մրցաշարի 8-րդ տուրում կրած պարտությունից (0:1) հետո զայրացած հրել իր հետ լուսանկարվող ցանկացող երկրպագուներից մեկին։ Կամերունի հավաքականը կրած պարտությունից հետո լրջորեն բարդացրել է աշխարհի առաջնություն դուրս գալու խնդիրը։ Բրիս Մարկի գլխավորած թիմը D խմբում 15 միավորով […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան ընտրական մրցաշարի D խմբի 8-րդ տուրում Կաբո Վերդեի ազգային հավաքականը սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է Կամերունի թիմին։ Հանդիպման միակ գոլը 54-րդ րոպեին անհատական ֆանտաստիկ անցումից հետո խփել է պորտուգալական «Կասա Պիայի» հարձակվող Դեյլոն Լիվրամենտոն։ Կաբո Վերդեն 19 միավորով խմբի առաջատարն է։ Բուբիստայի գլխավորած թիմին ընդամենը 1 միավոր է անհրաժեշտ վաստակել […]
Ավելին
Մոլդովայի ազգային հավաքականի դարպասապահ Քրիստիան Ավրամը TV2-ի հետ զրույցում նշել է, որ Նորվեգիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի խաղից (1:11) հետո խոսել է մրցակցի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։ – Զրուցել եմ Էրլինգի հետ ու նա ասել է, որ բաց թողած գոլերում իմ մեղքը չկա։ Մրցակիցը շարունակել է գոլեր խփել` գնդակների ավելի լավ […]
Ավելին
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով ակումբի հարձակվող Հրանտ Լեոն Ռանոսի` Հայաստանի ազգային հավաքկանի կազմում Իռլանդիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի խաղում խփած գոլին. «Հայաստանի հերոսը։ Ռանոսը վճռորոշ գոլ է խփել` օգնելով Հայաստանի հավաքականին առաջին հաղթանակը տանել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։ Ռանոսի գոլի շնորհիվ Հայաստանի հավաքականն Իռլանդիայի թիկին […]
Ավելին
ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական մրցաշարի վերջին` 18-րդ տուրում Վենեսուելայի ազգային հավաքականը սեփական դաշտում թրիլերային ու գերգոլառատ խաղում 3:6 հաշվով պարտվել է Կոլումբիայի թիմին։ «Լոս կաֆետերոսից» պոկեր է գրանցել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Լուիս Սուարեսը, մեկական գոլ էլ խփել են Յերի Մինան ու Ջոն Կորդոբան։ Վենեսուելացիներից աչքի են ընկել Տելասկո Սեգովիան, Խոսեֆ Մարտինեսն ու Սալոմոն Ռոնդոնը։ Կոլումբացիներն ընտրական […]
Ավելին
ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական մրցաշարի վերջին` 18-րդ տուրում Բոլիվիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 1:0 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել Բրազիլիայի թիմի նկատմամբ։ Օսկար Վիլյեգասի գլխավորած թիմի հաղթական գոլը 45+4-րդ րոպեին խփել է Միգելիտոն` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ Նշենք, որ բրազիլացիները հանդես են եկել հիմնականում պահեստային կազմով։ Բոլիվիան հաղթանակի շնորհիվ վաստակել է 20 միավոր, շրջանցել Վենեսուելայի հավաքականին, բարձրացել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025