Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բետիսը» հյուրընկալվելիս մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 5-րդ րոպեին Ալվարո Գարսիան առաջ մղեց «Ռայոյին»։ Այդուհանդերձ, արագ բաց թողած գոլը չկոտրեց «Բետիսի» ֆուտբոլիստներին, ովքեր կարողացան հանդիպման ընթացքում բեկել իրադարձությունները և ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաղթանակ կորզել. նախ 26-րդ րոպեին աչքի ընկավ Բորխա Իգլեսիասը, […]
Ավելին
Փետրվարի 2-4-ը կայացան Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի հանդիպումները, ինչի արդյունքում «Ռայո Վալեկանոն», «Բետիսը», «Վալենսիան» և «Ատլետիկ Բիլբաոն» նվաճեցին մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։ Փետրվարի 5-ին կայացել է մրցաշարի կիսաեզրափակիչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Ռայո Վալեկանո» – «Բետիս» «Ատլետիկ Բիլբաո» – «Վալենսիա» Նշենք, որ կիսաեզրափակիչ դիմակայությունները բաղկացած են լինելու երկու հանդիպումներից, որի շրջանակում չի […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Ատլետիկ Բիլբաոյին»` լքելով պայքարը։ Այդ հանդիպմանը «արքայական» ակումբից հայտավորված էր նաև Գարեթ Բեյլը, ով այդպես էլ դուրս չեկավ դաշտ։ Ըստ El Chiringuito TV-ի` վալիացի ֆուտբոլիստը նույնիսկ պահեստայինների նստարանին հակասական գործողություններով է աչքի ընկել։ Բանն այն է, որ 75-րդ րոպեին մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեծ մասում բասկյան ակումբը շատ ավելի լավ տեսք ուներ, ինչի արդյունքում Մարսելինո Գարսիա Տորալի թիմը կարողացավ 89-րդ րոպեին հաղթանակ կորզել։ Հանդիպման միակ ու հաղթական գնդակը խփեց Ալեխանդրո Բերենգերը։ Այսպիսով, «Ատլետիկ Բիլբաոն» պայքարից դուրս թողեց «Ռեալ Մադրիդին»` նվաճելով Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր։ Հ․Գ․ […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Բետիսը» Սան Սեբաստիանի «Ռեալե Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Անդալուսական ակումբը պարզապես հիասքանչ հանդիպում անցկացրեց, ինչն էլ նպաստեց, որ Մանուել Պելեգրինիի սաները «Սոսիեդադին» ջախջախեցին 4:0 հաշվով։ «Բետիսի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Խուանմին, մեկական անգամ էլ աչքի ընկան Վիլիան Ժոզեն ու Այտոր Ռուբիալը։ Այսպիսով, «վերդիբլանկոսը» նվաճեց Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Վալենսիան» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում` «չղջիկները» հաղթեցին 2:1 հաշվով։ Պեպե Բորդալասի սաներին հաղթանակ պարգևեցին Գոնսալո Գուեդեշի և Ուգո Դուրոյի խփած գոլերը, իսկ «Կադիսի» միակ գնդակն իր անվան դիմաց գրանցեց թիմի նորեկ Լուկաս Պերեսը։ Այսպիսով, «Վալենսիան» նվաճեց Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր։ Հավելենք, որ «Կադիսի» կազմում […]
Ավելին
🇪🇸Իսպանիայի գավաթ. Ռայոն պատմություն կերտեց` պատմության մեջ երկրորդ անգամ դուրս գալով կիսաեզրափակիչ🎥
Իսպանիայի գավաթի շրջանակում մեկնարկեցին 1/4 եզրափակիչները, որի առաջին դիմակայության շրջանակում «Ռայո Վալեկանոն» Մադրիդի «Կամպո դե Վալյեկաս» մարզադաշտում մրցեց «Մալյորկայի» դեմ։ Հանդիպումը հիմնականում անցավ «Ռայոյի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր էլ հաղթեցին 1:0 հաշվով։ Վճռորոշ դարձավ 44-րդ րոպեին Օսկար Տրեխոյի խփած գոլը, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Այսպիսով, Անդոնի Իռաոլայի սաները, հաղթելով «Մալյորկային», դուրս եկան Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ։ […]
Ավելին
Հունվարի 21-ին` ուշ երեկոյան, ավարտվեց Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի, ինչի արդյունքում «Վալենսիան», «Կադիսը», «Ռեալ Սոսիեդադը», «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկ Բիլբաոն», «Բետիսը», «Ռայո Վալեկանոն» և «Մալյորկան» նվաճեցին մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Արդեն կայացել է Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Ատլետիկ Բիլբաո» – «Ռեալ Մադրիդ» «Ռեալ Սոսիեդադ» – «Բետիս» «Վալենսիա» – […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2:3 հաշվով դրամատիկ պայքարում զիջեց «Ատլետիկ Բիլբաոյին»` լքելով պայքարը։ Հանդիպման 61-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից փոխարինման դուրս եկավ հարձակվող Անսումանե Ֆաթին, ով, սակայն 96-րդ րոպեին վնասվածք ստացավ և ստիպված փոխարինվեց։ Ինչպես հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը, 19-ամյա ֆուտբոլիստը վնասել է ձախ ոտքի երկգլխանի մկանը, իսկ, ըստ […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեծ մասում, ճիշտ է, «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային առավելություն, սակայն խաղն ընթանում էր բասկյան ակումբի սցենարով, որի ֆուտբոլիստներն ավելի շատ էին հարվածում մրցակցի դարպասին և շատ ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն Մարսելինո Գարսիա Տորալի թիմը չկարողացավ հանդիպման հիմանակ ժամանակում բանը հասցնել հաղթանակի։ Ընդ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025