Ապրիլի 1-ին` Քաթարի մայրաքաղաք Դոհայում կկայանա աշխարհի 2022 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է վիճակահանության զամբյուղները, որոնք ունեն հետևյալ տեսքը. Առաջին զամբյուղ – Քաթար, Բելգիա, Արգենտինա, Իսպանիա, Բրազիլիա, Ֆրանսիա, Անգլիա, Պորտուգալիա Երկրորդ զամբյուղ – Մեքսիկա, Դանիա, Ուրուգվայ, ԱՄՆ, Հոլանդիա, Գերմանիա, Շվեյցարիա, Խորվաթիա Երրորդ զամբյուղ – Սենեգալ, Ճապոնիա, Սերբիա, Հարավային Կորեա, Իրան, Մարոկկո, […]
Ավելին
Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացել է ՖԻՖԱ-ի 72-րդ համագումարը։ Համագումարի ընթացքում քննարկվել և քվեարկության է դրվել երեք երկրների՝ Պակիստանի, Զիմբաբվեի և Քենիայի ՖԻՖԱ-ին անդամակցության կասեցման հարցը։ Քվեարկության արդյունքում այս բոլոր երկրների` ՖԻՖԱ-ին անդամակցությունը կասեցվել է։ Նշենք, որ համագունարի ժամանակ անդրադարձ չի կատարվել Ռուսաստանին ՖԻՖԱ-ից հեռացնելու հարցին։ Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով սույն թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և […]
Ավելին
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթանում է ՖԻՖԱ-ի 72-րդ համագումարը։ Համագումարի ընթացքում քննարկվել է նաև ռուսերենը ՖԻՖԱ-ի պաշտոնական լեզուներից մեկը դարձնելու հարցը։ ՖԻՖԱ-ի անդամ-երկրների ներկայացուցիչները 187 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ ռուսերենը դարձրել են ՖԻՖԱ-ի պաշտոնական լեզուներից մեկը։ Նշենք, որ քննարկվում է նաև արաբերենն ու պորտուգալերենը նույնպես ՖԻՖԱ-ի պաշտոնական լեզուների շարքում ներառելու հարցը։ Այսպիսով, ՖԻՖԱ-ն արդեն ունի […]
Ավելին
ՖԻՖԱ-ն մարտի 31-ին հրապարակել է դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակը։ Ըստ թարմացված տարբերակի` ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակն ունի նոր առաջատար` ի դեմս Բրազիլիայի հավաքականի, որը, շրջանցելով Բելգիային, երկար դադարից հետո կրկին բարձրացավ 1-ին հորիզոնական։ Բրազիլիան վերջին անգամ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատար դարձել էր 2017 թ. օգոստոսի 10-ի թարմացումից հետո, իսկ Բելգիան ցանկը գլխավորում էր 2018-ի հոկտեմբերի 25-ից։ […]
Ավելին
Ավարտվեցին աշխարհի 2022 թ. առաջնության բոլոր գոտիների որակավորման հիմնական փուլերը, ինչի արդյունքում հայտնի են դարձել մրցաշարի խմբային փուլի 32 մասնակիցներից 29-ը։ Մնացել է պարզել միայն վերջին 3 հաջողակներին, որոնք հայտնի կդառնան սույն թվականի հունիսին` ՈՒԵՖԱ-ի գոտու փլեյ-օֆֆ-ի վերջին եզրափակիչի ու միջմայրցամաքային անցումային երկու հանդիպումների միջոցով։ Կայանալու են հետևյալ հանդիպումները. Ուելս – Շոտլանդիա/Ուկրաինա Ավստրալիա/ԱՄԷ – Պերու […]
Ավելին
ՖԻՖԱ-ն ներկայացրել է աշխարհի 2022 թ. առաջնության պաշտոնական գնդակը։ Այն ստացել է «Al Rihla» անվանումը, որն արաբերենից թարգամանաբար նշանակում է «ճամփորդություն»։ Նշենք, որ գնդակն արտադրել է գերմանական հեղինակավոր Adidas ընկերությունը։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կայանալու է սույն թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը` Քաթարում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մարտի 24-ին կայացան աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի հանդիպումները։ Գրանցվեցին հետևյալ արդյունքները. Իտալիա 0:1 Հյուսիսային Մակեդոնիա Պորտուգալիա 3:1 Թուրքիա Շվեդիա 1:0 Չեխիա Ուելս 2:1 Ավստրիա Փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչում պետք է կայանար Շոտլանդիա – Ուկրաինա հանդիպումը, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով այն հետաձգվել է անորոշ ժամկետով։ Սպասվում է, որ այդ հանդիպումը կկայանա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է РБ Спорт-ը, Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պատրաստվում է ՈՒԵՖԱ-ին ծանուցում ուղարկել` առաջիկա Եվրոպայի առաջնություններից մեկն անցկացնելու համար։ «Պատրաստվում ենք հայտ ներկայացնել Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման համար։ Ե՞րբ ենք դիմելու։ Այդ հարցը պետք է գործադիր մարմնի հետ ճշտել»,- նշել է ՌՖՄ-ի գործկոմի անդամ Սերգեյ Անոխինը։ Աղբյուրի փոխանցմամբ` մրցաշարի անցկացման հարցը բարձրացրել է ՌՖՄ-ի գլխավոր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Լեհաստանի հավաքականը մեխանիկորեն դուրս է եկել աշխարհի 2022 թ. առաջնության որակավորկան փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ։ ՖԻՖԱ-ն, կապված Ռուսաստանի՝ միջազգային մրցաշարերից հեռացման հետ, հայտարարել է, որ Լեհաստանի հավաքականը հնարավորություն է ստացել մասնակցելու ԱԱ-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ հանդիպմանը, որը կայանալու է մարտի 29-ին։ Ռոբերտ Լևանդովսկին և ընկերները որակավորման փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում մրցելու […]
Ավելին
Ռուսական ակումբները հեռացվել են ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի բոլոր մրցաշարերից, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Որոշումը տարածվում է երկրի ազգային հավաքականի, ինչպես նաև եվրոպական մրցաշարերում Ռուսաստանը ներկայացնող ակումբների վրա։ Որոշումն ուժի մեջ է «մինչև հետագա ծանուցումը»։ Ինչպես հայտնում է BBC-ի լրագրող Սայմոն Սթոունը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը որոշել է խզել պայմանագիրը նաև «Գազպրոմի» հետ։ Նշենք, որ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023