Բելգիայի առաջնության 20-րդ տուրում «Վեսթերլոն» արտագնա խաղում համառ պայքարում 3:4 հաշվով պարտվել է «Բրյուգեին»։ Հյուրերի երկրորդ գոլը 56-րդ րոպեին խփել է խորվաթ պաշտպան Լուկա Վուշկովիչը, որը մրցակցի դարպասը գրավել է շրջադարձ անհավանական հարվածով։ Նշենք, որ 17-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալիս «Վեսթերլոյում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է խորվաթական «Հայդուկին»։ Վուշկովիչը 2025 թ. ամռանը միանալու է […]
Ավելին
Լևերկուզենի «Բայերի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ջոնաթան Տահը մոտ է կարիերան «Բարսելոնայում» շարունակելուն։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, կատալոնական ակումբը նոյեմբերից բանակցում է 28-ամյա ֆուտբոլիստի ու նրա ներկայացուցիչների հետ։ Այժմ կողմերը համաձայնության հասնելու հարցում մեծ առաջընթաց ունեն։ Գերմանացի պաշտպանը «բլաուգրանայի» կազմը համալրելու է ոչ թե ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, այլ 2025 թ. ամռանը, երբ […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արթուր Մելոն հայտնվել է իսպանական Լա լիգան ներկայացնող ակումբների ուշադրության կենտրոնում։ Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը գրում է, որ բրազիալցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վիլյառեալը», «Բետիսը» և «Վալենսիան»։ Այդ ակումբները պատրաստ են վարձակալել 28-ամյա կիսապաշտպանին։ Արթուրի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Յուվենտուսին», որի կազմ «Բարսելոնայից» տեղափոխվել է 2020 թ. սեպտեմբերի 80 մլն եվրոյով։ […]
Ավելին
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։ Անվանի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X-ի իր միկրոբլոգում գրում է, որ Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Ֆորտունա Դյուսելդորֆը» հետաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է վարձակալել նրան։ Կողմերն այդ հարցում հստակ բանակցություններ են վարում։ «Ֆորտունան» դեռ նախորդ ամռանն էր […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերելու «Լեգանեսի» պաշտպան, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Լեգանեսի» հետ և գործարքի դիմաց վճարելու է 100 հազար եվրո։ Մադրիդյան գրանդը նաև երիտասարդ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերն է համաձայնեցրել։ Հաղորդվում է, որ Ֆաթին հանդես է գալու «Ռեալի» Մ-19, ինչպես նաև երիտասարդական […]
Ավելին
Լևերկուզենի «Բայերը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» վինգեր Արդա Գյուլերի ծառայություններով։ Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի հաղորդմամբ` «դեղագործները» թուրք ֆուտբոլիստին ցանկացել են ձեռք բերել նախքան նա կտեղափոխվեր «արքայական» ակումբ։ Աղբյուրի համաձայն` Գերմանիայի չեմպիոնը շարունակում է պարբերաբար հետևել 19-ամյա ֆուտբոլիստի խաղին։ Իսպանական գրանդը, սակայն, մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը։ Այդուհանդերձ, եթե մինչև […]
Ավելին
Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ «РБ Спорт»-ի հաղորդմամբ` փարզիյան ակումբը հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է նրա տրանսֆերը գնել 20 միլիոն եվրոյով։ Այդուհանդերձ, «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին չի ցանկանում ակումբի սանին բաց թողնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 2024 թ. ամռանը «Պարի Սեն-Ժերմենը» «Կրասնոդարի» հետ […]
Ավելին
Մոսկվայի Լոկոմոտիվի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնզիյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ «РБ Спорт»-ը գրում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լիգա 1-ը ներկայացնող «Լանսը»։ Գործարքի իրականացմանը կարող է նպաստել այն, որ «Լանսի» սեփականատերը ֆրանսիահայ գործարար Ժոզեֆ-Մարի Ուգուրլյանն է։ Թիկնիզյանը 2021 թ. օգոստոսից է հանդես գալիս մոսկովյան ակուկբում, 110 խաղում խփել 16 […]
Ավելին
ՊՍԺ-ի պաշտպան Միլան Շկրինյարը համաձայնել է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։ Foot Mercato-ն գրում է, որ «բյանկոներիները» սլովակ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել` որպես ակումբի հիմնական պաշտպան Բրեմերի փոխարինողի։ Բրազիլացի ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև 2025 թ. ապրիլ։ Ըստ աղբյուրի` թուրինյան ակումբը 29-ամյա Շկրինյարի տրանսֆերի հարցում պետք է փորձի համաձայնության հասնել […]
Ավելին
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է «Ատալանտայի» ուշադրության կենտրոնում։ «РБ Спорт»-ը գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիեմենտան հավանական տրանսֆերի հարցում անցնող օրերին հանդիպել է և բանակցել իտալական ակումբի ներկայացուցիչների հետ։ Սպերցյանի տեղափոխությունը ձմռանը քիչ հավանական է, բայց «Ատալանտան» մրցաշրջանի ընթացքում շարունակելու է հետևել հայ կիսապաշտպանի խաղին և նրա ապագայի վերաբերյալ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023