Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալ Ահլիի» մամուլի ծառայությունն, ակումբը գնել է «Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ռիյադ Մարեզին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «Ալ Ահլին» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» վճարել է 30 մլն եվրո։ Հիշեցնենք, որ վերջերս «Ալ Ահլիի» շարքերը համալրել են նաև Էդուար Մենդին ու Ռոբերտո Ֆիրմինոն։ […]
Ավելին
«Վալենսիայի» հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, շուտով կլքի «չղջիկների» շարքերը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը մոտ են գործող պայմանագիրը խզելուն, որն ուժի մեջ է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ 37-ամյա հարձակվողը կդառնա ազատ գործակալ, սակայն, դրան զուգահեռ, բանակցություններ է վարում արգենտինական «Բոկա Խունիորսի» հետ։ «Բոկան» առաջարկ է կատարել «Էլ մատադորին», որը վերջինս մտադիր […]
Ավելին
«Չելսին» ամեն ինչ անում է` «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին ձեռք բերելու համար։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «ազնվականները» հուլիսի 27-ին էկվադորցի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաց «ճայերին» առաջարկել է 80 մլն ֆունտ (93 մլն եվրո), սակայն մերժում է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ` «Բրայթոնը» գործարքի դիմաց ցանկանում է ավելի շատ վաստակել։ Կողմերը շարունակում են բանակցել, սակայն դեռևս […]
Ավելին
Արաբական չեմպիոնների ակումբային գավաթի խմբային փուլի 1-ին տուրում «Ալ Իթիհադը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» նկատմամբ։ «Ալ Իթիհադի» կազմում պաշտոնական խաղերում նորամուտը նշեց աշխարհահռչակ հարձակցող Կարիմ Բենզեման, ով դարձավ հանդիպման հերոսն` իր անվան դիմաց գրանցելով գոլ և գոլային փոխանցում։ Բենզեման 55-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով դարձավ գոլի հեղինակ և հաղթանակ պարգևեց իր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալ Հիլալի» մամուլի ծառայությունը, ակումբը գնել է «Զենիթի» եզրային հարձակվող Մալկոմին։ Կողմերը պայամանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «Ալ Հիլալը» գործարքի դիմաց Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբին վճարել է 60 մլն եվրո։ Նշենք, որ այս գործարքը դարձել է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` […]
Ավելին
«Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը կարիերան կշարունակի «Պորտուի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ «Վիշապները» Նիկոյի տրանսֆերի դիմաց «բլաուգրանային» վճարելու են 8 մլն եվրո, որին ավելանալու են տարբեր հավելավճարներ։ «Բարսելոնան» իսպանացի ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից ունենալու է 40% մասնաբաժին։ Բացի դրանից, կատալոնական ակումբն ունենալու է նաև Գոնսալեսին հետ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բետիսի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել իսպանացի անվանի կիսապաշտպան Իսկոյի հետ։ Կոմղերը պայմանագիրը կնքել են 1 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը 2022 թ. դեկտեմբերի 21-ից գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա վերջին ակումբը «Սևիլիան» էր, որի կազմում հանդես է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «Բավարիան» մտադիր է ամրապնդել դարպասապահի դիրքը։ Աղբյուրի փոխանցմամբ` հիմնական թեկնածուներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան է։ «Ռեկորդ մայսթերի» ղեկավարությունը կապվել իսպանացի դարպասապահի ներկայացուցիչների հետ` իմանալու համար արդյոք վերջինս պատրաստ է համալրել մյունխենյան ակումբի շարքերը, թե` ոչ։ «Բավարիայի» հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը դեռևս ապաքինվում է նախորդ տարեվերջին ստացած ոտքի […]
Ավելին
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը, հնարավոր է, կարիերան շարունակի գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող «Վերդերի» կազմում։ Ռուս անվանի ինսայդեր Իվան Կարպովը Telegram-ի իր ալիքում գրում է, որ բրեմենյան ակումբը գործարքի դիմաց պաշտոնական առաջարկ է կատարել «երկաթուղայիններին»։ «Վերդերը» գործարքի դիմաց առաջարկել է 2,5 մլն եվրո, սակայն «Լոկոմոտիվը» 24-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն, ամենայն հավանականությամբ, շուտով կհեռանա ակումբից։ Սենեգալցի ֆուտբոլիստին իր շարքերում ցանկանում է տեսնել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «Ալ Նասրը» 31-ամյա ֆուտբոլիստին մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել` տարեկան 25 մլն եվրո աշխատավարձով։ Կողմերը բանակացություններ են վարում և շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ […]
Ավելին
1 62 63 64 65 66 314

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023