Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո լքելու է զբաղեցրած պաշտոնը։ Sky Sport-ը հայտնում է, որ մերսիսայդյան ակումբը գերմանացի մասնագետին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում։ Աղբյուրի փոխանցմամբ` Կլոպին փոխարինելու թեկնածուները Ռոբերտո Դե Ձերբին («Բրայթոն») և Խաբի Ալոնսոն («Բայեր») են։ Հավելենք, որ Ալոնսոն, որպես ֆուտբոլիստ 2004-09 թթ. հանդես եկել է […]
Ավելին
Անգլիակակ Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Կարլոս Ալկարասը կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, «բյանկոներիները» գործարքի հարցում վերջնական համաձայնության են հասել «սրբերի» հետ։ Թուրինյան ակումբը մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալի արգենտինացի ֆուտբոլիստին։ Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագրում առկա է լինելու նաև ոչ պարտադիր գնման իրավունք։ Թուրինյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքների դիմաց […]
Ավելին
ՖԻՖԱ-ն ներկայացրել է տրանսֆերային շուկայի վերաբերյալ ամենամյա հաշվետությունը։ Ըստ այդ հաշվետվության` 2023 թ. ակումբները ռեկորդային քանակի գումար են ծախսել` տրանսֆերներ իրականացնելու համար։ Այսպես, 2023 թ. ամբողջ աշխարհում ակումբները տրանսֆերներ իրակացնելու համար ծախսել են 9,63 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 48,1%-ով ավելին է, քան 2022 թվականին (6,5 մլրդ դոլար)։ Նախորդ ռեկորդային ցուցանիշը գրանցվել էր 2019 թ., երբ […]
Ավելին
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի` «Ռեալ Մադրիդ» հավանական տեղափոխության մասին. «Մբապեն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ»։ Դրա հավանականությունը 50%-ից ավելի է։ Սա անձնական կարծիք է, իսկ տրանսֆերի իրականացումը կախված է միայն «Ռեալից»։ Նրանք պետք է որոշեն` ինչպես վարվել»,- Տեբասի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն։ Հավելենք, որ Մբապեի ու ՊՍԺ-ի […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսին կարիերան կշարունակի «Լեսթերի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իսնայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Աղվեսները» 28-ամյա կիսապաշտպանի դիմաց վճարելու են 500 հազ. եվրո, որին հետագայում կարող է ավելանալ ևս 2 մլն եվրո, եթե ակումբը մրցաշրջանի ավարտին նվաճի անգլիական Պրեմիեր լիգայի ուղեգիր։ Իտալացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Լաս Պալմասի» ձախ պաշտպան Սերխի Կարդոնան հայտնվել է «Բարսելոնայի» և «Ատլետիկո Մադրիդի» ուշադրության կենտրոնում։ Աղբյուրի փոխանցմամբ` 24-ամյա պաշտպանի ու «Լաս Պալմասի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, և երկու գրանդ ակումբները ցանկանում են ազատ գործակալի կարգավիճակում նրան հրավիրել իրենց շարքերը։ Նշվում է, որ «հնդկացիններն» առաջինն են սկսել հետաքրքրվել […]
Ավելին
«Բարսելոնա Բ»-ի կենտրոնական պաշտպան Միքայիլ Ֆայեն հայտնվել է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, «Լանսը» 19-ամյա ֆուտբոլիստի դիմաց «բլաուգրանային» առաջարկել է 9 մլն եվրո։ Այդուհանդերձ, կատալոնական ակումբը մեծ հույսեր է կապում սենեգալցի պաշտպանի հետ և մերժել է «Լանսի» առաջարկը։ Նշենք, որ Միքայիլ Ֆայեն 2023 թ. ամռանն է 1,5 […]
Ավելին
«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, 42-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալ Մադրիդն» ու «Բավարիան»։ Աղբյուրի փոխանցմամբ` «Ման. Սիթին» հետևում է Ալոնսոյի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է իսպանացի մասնագետին իր շարքերը հրավիրել 2025 թ. ամռանը, եթե Պեպ Գվարդիոլան գործող պայմանագրի […]
Ավելին
Միկել Արտետան («Արսենալ») խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին. «Բացարձակապես կեղծ լուրեր են։ Չգիտեմ էլ, թե որտեղից են տարածվել նման լուրեր։ Շատ հիասթափված եմ։ Ես չեմ կարողանում այդ ամենը հասկանամ։ Որևէ աղբյուր չկա, ոչ մի… Պետք է զգույշ լինել, երբ խոսում ես անձնական բաների մասին։ Ես միշտ հակառակն եմ ասել, այդ պատճառով էլ վրդովված […]
Ավելին
«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Շաբաբի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ 35-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել նոր ակումբի համար, որի հետ մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կքնել։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ խորվաթ ֆուտբոլիստը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023