«Բավարիայի» եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսը մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ կանադացի ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստն անձնական պայմանագրի հարցում «արքայական» ակումբի հետ սկզբունքային համաձայնության է հասել։ Պայմանագիրը նախատեսված է լինելու մինիև 2029 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս […]
Ավելին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը «Սոչիից» վերադարձել է «Փյունիկ», գրում է ակումբի պաշտոնական կայքը։ 24-ամյա ֆուտբոլիստը մինչև 2024 թ. հունիսի 30-ը վարձավճարով հանդես կգա «Փյունիկի» կազմում։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հունվարի 16-ին էր 160 հազ. եվրոյի դիմաց «Փյունիկից» տեղափոխվել «Սոչի»։ Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի առաջին հատվածում 22 խաղում խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի», «Ատլետիկո Մադրիդի», «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն պատրատսվում է վերսկսել կարիերան։ SPORTbible-ն գրում է, որ Ագուերոն առաջիկա օրերին սկսելու է մարզվել իր հարազատ արգենտինական «Ինդեպենդյենտեի» կազմում, որի համակարգում հանդես է եկել 1997-2006 թթ.։ Ակումբն այժմ մարզում է Արգենտինայի հավաքականում Ագուերոյի նախկին խաղընկեր Կարլոս Տևեսը։ 40-ամյա մասնագետը համաձայնել է, որ Ագուերոն […]
Ավելին
Ռուս անվանի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը կարիերան կշարունակի «Ուրարտուի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 37-ամյա ֆուտբոլիստը լինելու է Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնի նոր «8» համարը, իսկ կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Գլուշակովը բավական հարուստ կարիերա է ունեցել և հանդես է եկել «Լոկոմոտիվի» (2008-2013 թթ.), «Սպարտակի» (2013-19 թթ.), «Ախմատի» (2019-20 թթ.), «Խիմկիի» (2020-23 թթ.), «Պարի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Շվեդիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Յոն Դալ Թոմասոնը նշանակվել է երկրի գլխավոր մարզիչ։ Դանիացի մասնագետը դարձել է Շվեդիայի հավաքականի պատմության առաջին օտարերկրացի գլխավոր մարզիչը։ Ըստ Tranafermarkt կայքի` 47-ամյա մարզիչը պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. մարտի 31-ը։ Թոմասոնի վերջին աշխատավայրը եղել է անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Բլեքբեռնում», որը մարզել է 2022-2024 թթ.։ Ակումբից […]
Ավելին
CIES Football Observator հետազոտական ընկերությունը հրապարակել է վերջին 10 տարիների տրանսֆերային վատագույն բալանս ունեցող ակումբներին. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է «Ատլետիկո Մադրիդի» ուշադրության կենտրոնում։ Հայկական ֆուտբոլին մոտ կանգնած X-ի Armenie Football էջը հայտնում է, որ մադրիդյան ակումբը հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` Դուբայում անցկացրած ուսումնամարզական հավաքի ժամանակ «հնդկացիները» հետևել են Սպերցյանի խաղին։ Գործարքի հավանականությանն անդրադարձել է նաև հեղինակավոր Transfermarkt կայքը, որը հաստատել է «Ատլետիկոյի»` […]
Ավելին
Հովհաննես Հարությունյանը «Սոչի» տեղափոխվելուց ընդամենը 1,5 անց կվերադառնա «Փյունիկ»։ Ինսայդեր Իվան Կարպովը Telegram-ի իր ալիքում գրում է, որ ի սկզբանե գործարքն իրականացնելիս կողմերը պայմանավորվել էին, որ 24-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբին միանում է` իսպանացի մասնագետ Ռոբերտո Մորենոյի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքի մասնակցելու։ Կողմերը պայմանավորվել էին, որ եթե Հարությունյանը դառնա «Սոչիի» հիմնական կազմի ֆուտբոլիստ, կմնա ակումբում։ Հակառակ դեպքում […]
Ավելին
«Լիվերպուլն» սկսել է առաջին քայլերը ձեռնարկել Յուրգեն Կլոպին փոխարինելու համար, ով 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։ Sky Sports Deutschland-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ գերմանացի մասնագետի փոխարինելու ամենահավանական թեկնածուն «Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն է։ Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբն արդեն կապվել է իսպանացի մասնագետի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ Ալոնսոյի ծառայություններով […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» դիտարկել է «Ունիոն Բեռլինի» կենտրոնական պաշտպան Դիոգու Լեյտեին վարձակալելու տարբերակը։ Ինչպես հայտնում է As-ը, «արքայական» ակումբը պորտուգալացի պաշտպանին դիտարկում էր որպես Դավիդ Ալաբայի կարճատև ու ժամանակավոր փոխարինող, ով ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տպավորված էր 25-ամյա ֆուտբոլիստի խաղով, սակայն, ամեն դեպքում մադրիդյան ակումբը հրաժարվել է […]
Ավելին
1 30 31 32 33 34 312

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023