«Բայերն» ակտիվ քայլեր է սկսել` նոր գլխավոր մարզիչ նշանակելու և Չաբի Ալոնսոյին փոխարինելու համար, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Լևերկուզենյան ակումբում բասկ մասնագետին փոխարինելու հիմնական թեկնածուն Էրի Տեն Հագն է, որի հետ «դեղագործները» բանակացություններ են վարում։ Կողմերը նախորդ շաբաթ հանդիպել են։ Նիդերլանդցի մասնագետը հասկացրել է, որ պատրաստ է գլխավորել «Բայերը»։ Գերմանական ակումբը գլխավորելու թեկնածուներից է […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվից» կարող է տեղափոխվել մոսկովյան մեկ այլ ակումբ` «Սպարտակ», հաղորդում է Metaratings-ը։ «Սպարտակը» ցանկանում է ամրապնդել պաշտպանության ձախ եզրը և նոր ֆուտբոլիստ է փնտրում այդ դիրքի համար։ Ստեղծված իրավիճակում «կարմրասպիտակներին» առաջարկել են 26-ամյա Թիկնիզյանի ծառայությունները։ «Սպարտակը», այդուհանդերձ, այդ դիրքի համար նախապատվությունը տալիս է երիտասարդ լեգեոներներին։ Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի դեմ […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում, գրում է El Chiringuito-ն։ Արգենտինացի ֆուտբոլիստին ձեռք բերել ցանկանում են «Արսենալը», «Լիվերպուլն» ու «Բավարիան»։ Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ 25-ամյա հարձակվողի տեղափոխության հարցում բանակցություններ կսկսվեն «Ատլետիկոյի» հետ։ Ալվարեսը նախորդ ամռանն է «Մանչեսթեր Սիթիից» 75 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ատլետիկո»։ Նա մադրիդյան գրանդում ընթացիկ […]
Ավելին
«Ինտերը» փոխարինող է փնտրում Հենրիխ Մխիթարյանի համար և ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին, գրում է Mundo Deportivo-ն։ 22-ամյա ֆուտբոլիստը խաղը շատ է դուր գալիս միլանյան գրանդի մարզչական շտաբին ու ղեկավարներին։ Լոպեսը վերջերս «Բարսելոնայի» կազմում մասնակցել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայությանը։ «Ներաձուրիի» ներկայացուցիչները տպավորված են եղել իսպանացու խաղով։ Սկաուտներին հատկապես գրավել […]
Ավելին
«Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կառերասը մոտ է կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ «Արքայական» ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ պայմանագիր է համաձայնեցրել։ Կողմերի համաձայնագրը ևս մեկ տարով երկարաձգելու հատուկ կետ կունենա։ Ակումբներն այժմ բանակցում են իսպանացի ձախ պաշտպանի հրաժարագնի հարցում։ Սպասվում է, որ «Ռեալը» գործարքի համար պորտուգալական թիմին […]
Ավելին
«Բարսելոնան» հրաժարվել է Բիլբաոյի «Ատլետիկի» ու Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Նիկո Վիլիամսի տրանսֆերը գնելու գաղափարից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Նախորդ ամռանը մենք ցանկանում էինք ձեռք բերել Նիկոյին ու Դանի Օլմոյին, բայց այժմ մենք այլ խաղացողների ենք հետևում»,- ասել է «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան։ Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ավարտից հետո կատալոնական ակումբը «Ատլետիկի» հետ բանակցում էր […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» «Բորնմութից» ձեռք է բերել կենտրոնական պաշտպան Դին Հաուսենին, հայտնում է իսպանական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։ 20-ամյա ֆուտբոլիստը «Ռեալին» կմիանա արդեն հունիսի 1-ին ու նոր թիմի կազմում կմասնակցի հունիսի 15-ից ԱՄՆ-ում մեկնարկող աշխարհի ակումբային առաջնությանը։ «Բորնմութի» պաշտոնական կայքը հաստատել է, որ իսպանական գրանդը […]
Ավելին
«Բորնմութի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Դին Հոյզենը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռամանոն։ «Արքայական» ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել «Բորնմութի» հետ ու կվճարի նրա պայմանագրով սահմանված 50 միլիոն ֆունտ ստերլինգ հրաժարագինը։ Հոյզենն իսպանական գրանդի հետ կկնքի պայմանագիր, որն ուժի մեջ կլինի 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Երիտասարդ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի ծառայություններով, հայտնում է Marca-ն։ «Արքայական» ակումբը պատրաստ է միանալ նիդերլանդցի ֆուտբոլիստի համար մղվող պայքարին։ 26-ամյա կիսապաշտպանին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին»։ «Միլանը» Ռեյնդերսի տրանսֆերի վաճառքից ցանկում է վաստակել 55 միլիոն ֆունտ ստերլինգից ավելի գումար։ Ֆուտբոլիստը «ռոսոներիի» հետ մինչև 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ գործող […]
Ավելին
Կառլո Անչելոտին կնշանակվի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է երկրի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CBF) մամուլի ծառայությունը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմա էլնոյի տեղեկություններով` իտալացի մասնագետը «Ռեալից» կհեռանա Իսպանիայի Լա լիգայի մրցաշրջանի վերջին տուրից հետո և արդեն հունիսին աշխատանքը կսկսի «պենտակամպիոնների» հետ։ Կողմերն արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ CBF-ը և 65-ամյա մարզիչը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025