Անգլիական «Քրիսթալ Փելասի» վինգեր Մայքլ Օլիսեն կարեիրան կշարունակի Մյունխենի «Բավարիայի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «ռեկորդ մայսթերը» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում հասել է վերջնական համաձայնության։ Օլիսեին իրենց կազմում ցանկանում էին տեսնել նաև «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլը», սակայն «Բավարիան» առաջ է անցել մրցակիցներից։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի համար կարևոր նշանակություն է ունեցել այն, որ գերմանական […]
Ավելին
Ֆրանսիական «Լիլի» կենտրոնական պաշտպան Լենի Յորոն ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալի» կազմում։ As-ը գրում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն և հենց «Ռեալը»։ Երիտասարդ ֆուտբոլիստն իր տրանսֆերը գնել ցանկացող մյուս ակումբներին արդեն հայտնել է, որ մտադիր է կարիերան շարունակել իսպանական գրանդի կազմում։ Յորոն հուսով է, որ «արքայական» ակումբն այժմ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» ավագ, կենտրոնական պաշտպան Նաչոն 23 տարի անց հեռանում է ակումբից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 34-ամյա պաշտպանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվելու է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Իսպանացի պաշտպանն արդեն բուժզննում է անցել նոր ակումբի համար և շուտով մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու Էլ Խուբար քաղաքը ներկայացնող ակումբի հետ։ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի ծառայություններով։ GFFN-ը գրում է, որ «արքայական» ակումբը մտադիր է նոր կիսապաշտպան ձեռք բերել և պատրաստ է պայմանագիր առաջարկել 29-ամյա ֆուտբոլիստին։ Ճիշտ է` Ռաբիոյի ու իսպանական գրանդի ներկայացուցիչների միջև դեռ բանակցություններ չեն սկսել, բայց «Ռեալի» սկաուտները վերջին շրջանում հետևել են նրա խաղին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի […]
Ավելին
«Արարատ-Արմենիայի» և Հայաստանի հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը մոտ է կարիերան ռուսական «Կռիլյա Սովետովի» կազմում շարունակելուն։ Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ 20-ամյա եզրային ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Սամարա քաղաքը ներկայացնող ակումբի հետ։ Երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական որոշում կայացնելու է «Կռիլյա Սովետովի» գլխավոր մարզիչ Իգոր Օսինկինը։ Ըստ աղբյուրի` հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է […]
Ավելին
Լոնդոնի «Չելսին» փորձել է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Սամու Օմորոդիոնին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «ազնվականները» 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար «հնդկացիներին» առաջարկել են 30+10 մլն եվրո։ Իսպանական գրանդը մերժել է այդ առաջարկը, քանի որ մեծ հույսեր է կապում Իսպանիայի անձնագիր ունեցող նիգերիացի հարձակվողի հետ։ Օմորոդիոնը 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ալավեսի» կազմում` […]
Ավելին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» նախագահ Անմար Ալ Խայլին հայտնել է, որ 2023 թ. ամռանը պայմանագիր է առաջարկել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին. «Մենք, իրոք, կապվել ենք Մեսիի հետ, երբ նրա պայմանագիրն ավարտվում էր ՊՍԺ-ի հետ։ «Ալ Հիլալը» նրան առաջարկեց տարեկան 1,4 մլրդ եվրո աշխատավարձ, բայց ֆուտբոլիստը մերժեց, քանի որ նրա ընտանիքը ցանկանում էր բնակվել […]
Ավելին
Պորտուգալացի լեգենդար պաշտպան Պեպեն հեռանալու է «Պորտուից»։ Այդ մասին հայտնել է «վիշապների» նորանշանակ նախագահ Անդրե Վիլաշ-Բոաշը. «Ես Պեպեին հասկացրել եմ, որ նրա ամբողջ ապագան անքակտելիորեն կապված է «Պորտուի» հետ՝ լինի դա էմոցիոնալ կամ նույնիսկ պրոֆեսիոնալ տեսանկյունից: Ինչ վերաբերում է նրա կարիերայի շարունակականությանը` որպես «Պորտուի» խաղացողի, ապա դա տեղի չի ունենա։ Պատճառները նրան հստակ բացատրել են։ […]
Ավելին
Սերխիո Ռամոսն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է «Սևիլիայից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 38-ամյա պաշտպանը նախորդ տարվա սեպտեմբերին էր վերադարձել հարազատ ակումբ և 2023/24 մրցաշրջանում 37 խաղում դարձավ 7 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ Ռամոսն անդալուզյան ակումբի սան է, որի հիմնական թիմում խաղացել էր նաև 2004/05 մրցաշրջանում, ինչից հետո 27 մլն եվրոյով տեղափոխվեց Մադրիդի […]
Ավելին
ՊՍԺ-ն գնել է «Կրանսնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի տրանսֆերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 25-ամյա դարպասապահը փարիզյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Այն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ «Պարի Սեն-Ժերմենը» ռուս դարպասապահի տեղափոխության համար «ցլերին» վճարել է 20 մլն եվրո։ «Կրասնոդարն» իրականացրել է ակումբի պատմության ամենաթանկարժեք վաճառքը և գերազանցել Ֆյոդոր Սմոլովի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023