Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է As-ը։ Ըստ աղբյուրի` Սաուդյան Արաբիայից տրանսֆերային առաջարկ են պատրաստում` բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ 24-ամյա եզրային հարձակվողի տեղափոխության համար Սաուդյան Արաբիայից պատրաստ են վճարել 300 միլիոն եվրո։ Սպասվում է, որ Վինիսիուսին 5 տարվա պայմանագիր կառաջարկեն, իսկ նրան կվճարեն 200 միլիոն եվրո աշխատավարձ։ Համաձայնագրի ամբողջ ընթացքում […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել «Ռոմայում», գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ Ըստ աղբյուրի` «ջալոռոսին» բրազիլացի ֆուտբոլիստին դիտարկում է` որպես ակումբի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի հավանական փոխարինողի։ Վերջինն, ամենայն հավանականությամբ, տեղափոխվելու է արգենտինական «Բոկա Խունիորս»։ 32-ամյա Կազեմիրոն նույնպես կողմ է «Յունայթեդից» հեռանալուն, քանի որ կորցրել է տեղն ակումբի կազմում։ Նա «կարմիր սատանաների» […]
Ավելին
Բրազիլացի աստղային հարձակվող Նեյմարը հեռացել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը երկկողմ համաձայնությամբ խզել եմ գործող պայմանագիրը։ 32-ամյա ֆուտբոլիստը դարձել է ազատ գործակալ։ Նեյմարն «Ալ Հիլալ» էր տեղափոխվել 2023 թ. օգոստոսին։ Նա տարբեր ծնկի ծանր վնասվածքի պատճառով խաղադաշտ է դուրս եկել միայն 7 անգամ, խփել 1 գոլ։ Ինսայդեր Ֆաբրիցիո […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին կարող է կարիերան շարունակել «Ֆեներբախչեում», հայտնում է As-ը։ Ըստ աղբյուրի` 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, որը ցանկանում է Ֆաթիին տեսնել իր թիմում։ Անվանի մասնագետը դեռ նախորդ ամռանն է ցանկացել երիտասարդ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել, բայց նա չցանկացավ հեռանալ «Բարսելոնայից»։ Ակնկալվում է, որ Ստամբուլը ներկայացնող ակումբը […]
Ավելին
«Փյունիկը» պայմանագիր է կնքել ֆրանսիացի պաշտպան Ժոել Բոպեսուի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև ստորագրված համաձայնագրի մանարամասները չեն հաղորդվում։ Բոպեսուի նախորդ ակումբը լիտվական «Ժալգիրիսն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2021 թ. փետրվարից, 159 խաղում խփել 7 գոլ, կատարել 28 ասիստ։ Նա ակումբի հետ երեք անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն, մեկական անգամ էլ` […]
Ավելին
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» գնել է «Մարսելի» հարձակվող Էլյե Վայիի տրանսֆերը, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ Գերմանական ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 26 միլիոն եվրո։ Նշենք, որ այս գործարքը դարձել է «Այնտրախտի» պատմության մեջ ամենախոշոր տրանսֆերը։ Մինչև այս «արծիվներն» ամենաշատը վճարել էին «Բենֆիկային»` Լուկա Յովիչի […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անթոնին կարիերան կշարունակի «Բետիսում», հայտնում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։ Իսպանական Լա լիգան ներկայացնող ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել է բրազիլացի ֆուտբոլիստին։ Գործարքում ներառված չէ տրանսֆերի գնման իրավունքի կետ։ 24-ամյա եզրային հարձակվողը հուլիսին կվերադառնա մանկունյական ակումբ։ Անթոնին 2022 թ. ամռանն է 95 մլն եվրոյով Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», 96 խաղում […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը դարձել է «Պուշկաշ Ակադեմիայի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը, հայտնում է Transfermarkt-ը։ Ըստ աղբյուրի` հունգարական ակումբը 20-ամյա պաշտպանի տեղափոխության համար «Կրասնոդարին» վճարել է 1 միլիոն եվրո։ Բացի այդ, ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 20 տոկոս մասնաբաժին։ Հիշեցնենք, որ Հարությունյանը հունվարի 25-ին է տեղափոխվել Փելչուտ քաղաքը ներկայացնող ակումբ։ […]
Ավելին
Բելգիայի երկրորդ դիվիզիոնի 19-րդ տուրում «Լոքերեն Թեմզեն» սեփական դաշտում չի կարողացել հաղթել «Լիերսին». գրանցվել է 1:1 հաշիվը։ Տանտերերի կազմում նորամուտն է նշել Միլանի «Ինտերի», «Ռոմայի» ու Բելգիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը, որը փոխարինման է դուրս եկել 64-րդ րոպեին։ 36-ամյա ֆուտբոլիստը 70-րդ րոպեին անկյունայինից կատարած ուղիղ հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու փրկել իր […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է «Պուշկաշ Ակադեմիա», հայտնում է հունգարական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է։ Նա ակումբի հիմնական թիմում 20 խաղում 1 գոլ է խփել։ «Պուշկաշ Ակադեմիան» ներկայացնում է Հունգարիայի Ֆելչուտ քաղաքը։ Ակումբը 35 միավորով Հունգարիայի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023