«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում սեփական դաշտում մրցում է «Նյուքասլի» դեմ։ «Քաղաքաբնակների» մեկնարկային կազմում է նաև թիմի նորեկ Օմար Մարմուշը, որը 19-33-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը` գրանցելով հեթ-տրիկ։ Առաջի Եգիպտոսցի հարձակվողն առաջին գոլերը խփեց նոր ակումբում։ Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը հունվարին է Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 75 միլիոն եվրոյով տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում միմյանց դեմ կմրցեն Անգլիայի ու Իսպանիայի չեմպիոններ «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալ Մադրիդը»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Կայրաթի» հարձակվող Դաստան Սատպաևը կարիերան կշարունակի «Չելսիում», հայտնում ղազախական ակումբի մամուլի ծառայությունը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 16-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան գրանդին կմիանա 2026 թ. օգոստոսին, երբ կդառնա չափահաս։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Մինչև այդ Սատապևը կշարունակի հանդես գալ Ալմաթին ներկայացնող ակումբում։ «Ազնվականները» պատանի ֆուտբոլիստի տեղափոխության […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» ծրագրում է ձեռք բերել «Արսենալի» պաշտպան Վիլիամ Սալիբային, գրում է RMC Sport-ը։ Ըստ աղբյուրի` 23-ամյա ֆուտբոլիստին «արքայական» ակումբում դիտարկում են` որպես պաշտպանության կենտրոնի ամրապնդման հիմնական թեկնածուի։ Այդուհանդերձ, «զինագործները» չեն պատրաստվում բաժանվել ֆրանսիացի պաշտպանից։ Լոնդոնյան ակումբը մտադիր է նրա տրանսֆերի համար «Ռեալից» պահանջել շատ խոշոր գումար։ Եթե գործարքը կայանա, Սալիբան կդառնա ֆուտբոլի պատմության մեջ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարիերան կշարունակի «Մոնտերեյում», հայտնում է մեքսիկական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կլինի 4 միլիոն եվրո։ Ռամոսը նոր ակումբում հանդես կգա «93» համարով` ի պատիվ Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի եզրափակիչում «Ռեալի» կազմում «Ատլետիկո Մադրիդի» […]
Ավելին
«Ուրարտուի» հարձակվող Իվան Իգնատևը կարիերան կշարունակի Ալժիրը ներկայացնող «Կաբիլիայում», հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի` կողմերը պայմանավորվել են ռուս ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ Իվան Իգնատևը 2024 թ. հուլիսին էր տեղափոխվել «Ուրարտու», 19 խաղում խփել 13 գոլ, կատարել 5 ասիստ։ Նա Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։ Նշենք, որ «Կաբիլիան» Ալժիրի ընթացիկ առաջնությունում […]
Ավելին
Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» կազմը համալրել է կենտրոնաիան պաշտպան Ներման Զոլոտիչը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը պորտուգալական «Կասա Պիան» էր, որտեղ հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից, 139 խաղում խփել 3 գոլ, կատարել 4 ասիստ։ Նախկինում նա հանդես է եկել նաև բելգիական «Գենտում» ու «Ռուսելարում», խորվաթական «Իստրայում» և բոսնիական «Ժելեզնիչարում»։ Զոլոտիչը նաև […]
Ավելին
«Պորտուի» վինգեր Գալենոն տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլի»։ Transfermarkt-ի հաղորդմամբ` կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «Ալ Ահլին» 27-ամյա եզրային հարձակվողի տեղափոխության համար վճարել է 50 միլիոն եվրո։ Գալենոն պորտուգալական ակումբի համակարգում էր 2016 թ. հուլիսից, 153 խաղում խփել է 45 գոլ, կատարել 24 ասիստ։ 27-ամյա ֆուտբոլիստը նաև Բրազիլիայի […]
Ավելին
Դանիլոն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ու ազատ գործակալի կարգավիճակում հեռացել ակումբից, գրում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։ Բրազիլացի պաշտպանը վեըադարձել է հայրենիք և 2026 թ. դեկտեմբերի 31-ը պայմանագիր կնքել «Ֆլամենգոյի» հետ, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։ 33-ամյա Դանիլոն «Յուվենտուսում» հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից, 213 խաղում խփել 9 գոլ, կատարել 14 […]
Ավելին
Երևանի «Արարատի» հարձակվող Հիլարիոն Գուռը կարիերան կշարունակի բելգիական անվանի ակումբներից «Գենտի» կազմում, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ «Գենտի» պաշտոնական կայքը գրում է, որ կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ։ 19-ամյա կոտդիվուարցի հարձակվողն «Արարատ» էր տեղափոխվել 2024 թ. հուլիսին, 15 խաղում խփել 6 գոլ, կատարել 1 ասիստ։ Նշենք, որ «Գենտը» 2014/15 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023