«Տոտենհեմի», «Ռեալ Մադրիդի» և Ուելսի հավաքականի նախկին հարձակվող Գարեթ Բեյլը, ով վերջերս հայտարարեց կարեիարն ավարտելու մասին, հայտարարել է, որ մասնակցելու է գոլֆի պրոֆեսիոնալ մրցաշարի։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ հաջորդ ամսվա սկզբին մասնակցելու եմ AT&T Pebble Beach Pro-Am մրցաշարին»,- գրել է 33-ամյա նախկին ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում։ Նշենք, որ AT&T Pebble Beach Pro-Am-ը գոլֆի ամենամյա մրցաշար […]
Ավելին
Աուդիտ իրականացնող բրիտանական Deloitte ընկերությունը ներկայացրել է 2022 թ. ամենաշատ եկամուտ ունեցած ակումբներին, որի լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը. «Մանչեսթեր Սիթի» – 731 մլն եվրո «Ռեալ Մադրիդ» – 713.8 մլն «Լիվերպուլ» – 701.7 մլն «Մանչեսթեր Յունայթեդ» – 688.6 մլն ՊՍԺ – 654.2 մլն «Բավարիա» – 653.6 մլն «Բարսելոնա» – 638.2 մլն «Չելսի» – 568.3 մլն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր և դինամիկ հանդիպում ստացվեց, որի շրջանակում «քաղաքաբնակները» հաղթեցին 4:2 հաշվով։ Առաջին կեսից հետո լոնդոնյան ակումբը հաղթում էր 2:0, սակայն երկրորդ կեսում Պեպ Գվարդիոլայի թիմը գրեթե կատարյալ տեսք ուներ և 4 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` սեփականը […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Տոտենհեմն» ու «Արսենալը»։ Առաջին խաղակեսն անցավ «զինագործների» շոշափելի խաղային առավելության պայմաններում և նախքան ընդմիջում Միկել Արտետայի թիմը երկու գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը։ «Արսենալի» կազմից աչքի ընկավ Մարտին Էդեգորը, իսկ Ուգո Լյորիսը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսն էլ անցավ Անտոնիո Կոնտեի թիմի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրու։ կայանում է հյուսիսլոնդոնյան հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Տոտենհեմն» ու «Արսենալը»։ Առաջին խաղակեսում «զինագործներն» ունեին խաղային ընդգծված առավելություն և նախքան ընդմիջում երկու անգամ գրավեցին տանտերերի դարպասը։ Միկել Արտետայի թիմի կազմից աչքի ընկավ Մարտին Էդեգորը, իսկ Ուգո Լյորիսը գրավեց սեփական դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Տոտենհեմը» հյուսիսլոնդոնյան դերբիի շրջանակում մրցում է «Արսենալի» դեմ։ 14-րդ րոպեին «զինագործների» վինգեր Բուկայո Սակայն հարձակման աջ եզրով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, ինչից հետո փոխանցում-հարված կատարեց։ «Խցանների» դարպասապահ Ուգո Լյորիսը փորձեց միանգամից որսալ գնդակը, սակայն կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից հետո այն հայտնվեց դարպասում։ Գոլը, որպես ինքնագոլ, գրանցվեց ֆրանսիացի դարպասապահի անվան […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում կկայանա հյուսիսլոնդոնյան հերթական դերբին, որի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կմրցի «Արսենալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Ռեալ Մադրիդի» և «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել` հայտարարելով կարիերան ավարտելու մասին. «Մանրակրկիտ և լուրջ քննարկումից հետո ես հայտարարում եմ ակումբային և միջազգային մակարդակով կարիերաս ավարտելու մասին։ Ես աներևակայելի բախտավոր եմ, քանի որ իրականացրել եմ կյանքիս գլխավոր երազանքն ու զբաղվել իմ սիրելի սպորտաձևով, ինչն իսկապես ինձ տվել է կյանքի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «խցանները» պարզապես քարը քարի վրա չթողեցին մրցակցին` չորս անպատասխան գնդակ ուղարկելով Վիսենտե Գուայիտայի պաշտպանած դարպասը։ Անտոնիո Կոնտեի թիմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մեթ Դոհերթին ու Հին Մին Սոնը։ Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» վաստակեց 33 […]
Ավելին
Ավելի քան 1,5 ամսվա դադարից հետո վերսկսվեց անգլիական Պրեմիեր լիգան, որի 17-րդ տուրի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին «Բրենթֆորդն» ու «Տոտենհեմը»։ Մինչև 65-րդ րոպեն «մեղուները» բավական գրագետ ֆուտբոլ էին ցուցադրում և հաղթում էին 2:0 հաշվով։ Թոմաս Ֆրանկի թիմի կազմից 15-րդ ու 54-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձան համապատասխանաբար Վիտալի Յանելթն ու Իվան Թոնին։ Այդուհանդերձ, «խցաններին» հաջողվեց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023