Ղազախստանի առաջնության՝ վերջին՝ 33-րդ տուրում, «Կայսարը» սեփկան հարկի տակ մրցել է «Օկժետպեսի» դեմ։ Հանդիպումն ավարտվ է ոչ-ոքի՝ 1։1։ «Կայսարի» կազմում 40-րդ րոպեին շքեղ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը։ Նշենք, որ «Կայսարը» 42 միավորով առաջնությունն ավարտել է 6-րդ հորիզոնականում։
Ավելին
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական մարզահավաքը։ Ինչպես տեղեկացնում ՀՖՖ պաշտոնական կայքը, օրվա երկրորդ կեսին հավաքականն առաջին մարզումն է անցկացրել, որն ավելի շատ կրել է վերականգնողական բնույթ։ Մարզմանը բացակայել են Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Արարատ Մոնրոն և Ռումյան Հովսեփյանը, ովքեր հավաքականին կմիանան արդեն այսօր, իսկ Կամո […]
Ավելին
Ղազախստանի առաջնության հերթական տուրում «Կայրաթը» 5:1 հաշվով հաղթել է «Կայսարին»: Հյուրերի կազմում միակ գոլի հեղինակը դարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Վերջինս հեռահար գեղեցիկ հարվածով կարողացել է խփել իր թիմի «հեղինակության» գոլը: «Կայրատն» ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում, իսկ «Կայսարը» 5-րդն է:
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023