«Հայկական առաջին ճակատ (FAF) և «Կարմիր արծիվներ» (Red Eagles) երկրպագուական միավորումները սոցցանցերում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և անդրադարձել Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների Հայաստան – Վրաստան անցումային հանդիպման տոմսերի շուրջ ստեղծված իրավիճակին. «Հայաստան-Վրաստան խաղի տոմսերը` սակարկման առարկա։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գնում է կեղտոտ ճանապարհով մեծ սադրանքի` փորձ անելով Հայաստանի հավաքականի ֆան շարժումների հասանելիք տոմսերը […]
Ավելին
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի` Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի հանդիպումներին։ «Матч ТВ»-ի հաղորդմամբ` 24-ամյա ֆուտբոլիստի` Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ խաղի (1:1) 69-րդ րոպեին ստացած վնասվածքն սպասվածից լուրջ է։ Սպասվում է, որ հայ կիսապաշտպանը խաղադաշտից կբացակայի նվազագույնը մեկ ամիս, հավանական […]
Ավելին
Ազգերի լիգայի B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի Վրաստան-Հայաստան հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են ընդամենը 6 ժամում, հայտնում է Վրաստանի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։ Տեղեկությունը հաստատում է նաև Tktge կայքը, որի միջոցով կայացել է տոմսերի վաճառքը։ Վրաստան – Հայաստան հանդիպումը կայանալու է Թիբիլսիի Բորիս Պայչաձեի անվան 55 հազար հանդիսական տեղավորող «Դինամո Արենա» ստադիոնում մարտի 23-ին։ Դա լինելու […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Վիլի Սանյոլը դարձել է Վրաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ։ Կոմղերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականի վերջին գլխավոր մարզիչը Վլադիմիր Վայսն էր, ով զբաղեցրած պաշտոնից հեռացավ 2020 թվականի նոյեմբերին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո։ 43-ամյա մասնագետը նախկինում 2013-2014թթ․ մարզել է […]
Ավելին
2020 թվականը վերջապես ավարտվում է, և շատերն իրենց մտքում այժմ ասում են․ «Գրողի տարած տարին ավարտվո՜ւմ է»։ Եվ, այո՛, չենք ժխտի, որ այս տարին, իրապես գրողի տարած էր, սակայն չենք կարող նաև ժխտել, որ այն ֆուտբոլային առումով անչափ հետաքրքիր ստացվեց, և ամփոփելու ժամանակն է եկել։ Interfootball.am-ը տարբեր թեմաներով թոփ-եր է ներկայացնելու, որոնք նվիրված են լինելու […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։2 հաշվով ծանր հաղթանակ տարավ Վրաստանի հավաքականի նկատմամբ և դեռևս լավ հնարավորություններ է պահպանում իր խմբում գրավել 1-ին հորիզոնականը։ Այդ խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել՝ վերնագրելով «Մեր հաղթանակած հանդերձարանը»։
Ավելին
Նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։2 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարավ Վրաստանի հավաքականի նկատմամբ։ Այդ խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ինչի մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ -Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Տղաները շատ մեծ […]
Ավելին
Նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում հյուրընկալվել էր Վրաստանի ընտրանուն։ Մեր տղաները կարողացան 1։2 հաշվով ծանր հաղթանակ տանել և իր խմբում առաջին հորիզոնականը գրավելու հնարավորությունը պահպանել։ Խոակին Կապառոսի սաներին հաղթանակ պարգևեցին Գևորգ Ղազարյանի և Սարգիս Ադամյանի գոլերը, իսկ Վրաստանի հավաքականի միակ գնդակը հեղինակեց Վալերի Կազաիշվիլին, ով հստակ իրացրեց 11 […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մրցում է Վրաստանու ընտրանու դեմ։ Հանդիպման 33-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի աջ եզրից կատարած փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը առաջ մղեց մեր ընտրանուն և առաջին կեսից հետո դեռևս հաղթում ենք 0։1 հաշվով։
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 2-րդ խմբում կհյուրընկալվի Վրաստանի հավաքականաին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Հավաքականները խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023