Խորվաթ հանրահայտ հարձակվող Մարիո Մանջուկիչն Instagram-ի իր էջում գրառում է կատարել` հայտարարելով, որ ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան։ 35-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է «Միլանը», որի կազմում հանդես եկավ 2021 թ. հունվար – հուլիս ամիսների ընթացքում (11 հանդիպում)։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` ազատ գործակալ դառնալուց հետո Մանջուկիչն երկու առաջարկ է ստացել անցնող շաբաթներին, սակայն, ի վերջո, […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 26-ին, Մոնակոյում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը և ՈՒԵՖԱ-ի մրցանակաբաշխությունը։ Վիճակահանության մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին։ Օգոստոսի 24-25-ին կայացան ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքերով հայտնի դարձան մրցաշարի խմբային փուլի վերջին 6 մասնակիցները։ Այսպիսով, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր են նվաճել հետևեյալ 32 ակումբները. Անգլիա – «Մանչեսթեր […]
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման փուլը, ինչի շնորհիվ էլ հայտնի դարձան խմբային փուլի բոլոր մասնակիցները։ Այսպիսով, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր են նվաճել հետևյալ 32 ակումբները. Անգլիա – «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի», «Լիվերպուլ» Իսպանիա – «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Սևիլիա», «Վիլյառեալ» Իտալիա – «Ինտեր», «Միլան», «Ատալանտա», «Յուվենտուս» Գերմանիա – «Բավարիա», «Լայպցիգ», «Բորուսիա […]
Ավելին
Գերմանիայի գավաթի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կայացել է 2021/22 խաղարկության վիճակահանությունը, որի շրջանակում Բուդեսլիգայի և Երկրորդ Բունդեսլիգայի ակումբներն իմացան իրենց մրցակիցներին։ Այսպիսով, վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Այնտրախտ Բրաունշվայգ» – «Համբուրգ» «Ինգոլշտադտ»- «Էրցգեբիրգե» «Մեպեն» – «Հերտա» «Ուլմ» – «Նյուրենբերգ» «Բրեմեր» – «Բավարիա» «Վիտորիա Քյոլն» – «Հոֆֆենհայմ» «Բաբելսբերգ» – «Գրոյտեր Ֆյուրտ» «Կայզերսլաութերն» «Բորուսիա Մյունխենգլադբախ» […]
Ավելին
Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել են այն 34 ֆուտբոլիստների անունները, ովքեր ընդգրկված են լինելու այդ երկրի ընդլայված կազմում՝ նախապատրաստվելու Եվրո-2020 -ին։ «Նարնջագույնների» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ – Մարկո Բիզոտ («ԱԶ Ալկմար»), Յասպեր Սիլեսեն («Վալենսիա», Իսպանիա), Թիմ Կրուլ («Նորվիչ», Անգլիա), Մարտեն Ստեկելենբուրգ («Այաքս») Պաշտպաններ – Պատրիկ Վան Անհոլթ («Քրիստալ […]
Ավելին
Գերմանական Բունդելսիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Վոլֆսբուրգը» «Ֆոլկսվագեն Արենա» մարզադաշտում մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։ Դորտմունդյան ակումբի ֆուտբոլիստները բավական ակտիվ մեկնարկեցին խաղը և արդեն 12-րդ րոպեին նորվեգացի գոլահար Էրլինգ Հալանդի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Բաց թողած գոլից հետո «գայլերը» սկսեցին տիրել նախաձեռնությանը՝ նախքան ընդմիջման գնալը ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր։ Հատկապես հիշատակման է […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Բորուսիա Դորտմունդն» ու «Այնտրախտը»։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին Ֆրանկֆուրտից ժամանած հյուրերի ֆուտբոլիստները, ովքեր 11-րդ րոպեին Նիկո Շուլցի ինքնագոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից հետո դորտմունդյան ակումբը քիչ-քիչ տիրեց նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալը՝ 45-րդ րոպեին, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտի լուսատախտակին […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ Պորտալն առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր 21-րդ դարում ամենաշատն են դարձել հեթ-տրիկի հեղինակ։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Կրիշտիանու Ռոնալդու – 57 («Ռեալ» – 44, Պորտուգալիայի հավաքական – 9, «Յուվենտուս» – 3, «Մանչեսթեր Յունայթեդ» – 1) 2․ Լեո Մեսսի – 54 […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վոլֆսբուրգը» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Շալկե-04»-ի դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից «գայլերը» տիրեցին նախաձեռոնթյանը և մրցացկին պարբերաբար անհանգստություններ էին պատճառում, սակայն տանտերերին պակասում էր դիպուկությունը։ Ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալը՝ 32-րդ րոպեին, «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը, որին մեծապես նպաստեց «Շալկեի» կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուստաֆին, […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 16-րդ տուրի շրջանակում առաջատար «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց «Ֆրայբուրգին» և կարողացավ 2։1 հաշվով առավելության հասնել՝ էլ ավելի ամրապնդելով առաջատարի դիրքերը։ Հանդիպման 7-րդ րոպեին Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Ռոբերտ Լևանդովսկին։ Թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։ Երկրորդ կեսի 62-րդ րոպեին հյուրերի հարձակվող Նիլս Պետերսենը գլխի հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1։1։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023